Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում          Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ       Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ    

05 հուն 2022 13:50

Ադրբեջանը պետք է մոռանա օտարներից անվտանգություն գնելու պատրանքը.Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին խորհուրդ է տվել մոռանալ օտար ուժերից անվտանգություն գնելու պատրանքը և ապավինել իրենց երկրի ժողովրդին։ Գրում է IRNA գործակալությունը:


Երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով օտարերկրացիներին ուղղված կոչը Խարազին անտրամաբանական և անհիմն է անվանել։ «Որովհետև իրենց դրդապատճառներով, անօրինական նպատակներն ու շահերը կարող է հանգեցնել տարածաշրջանում ռազմական մրցակցության՝ պատճառելով երկրին վնաս և նույնիսկ ավերածություն:  Բացի այդ, որքան մեծ է արտաքին ուժերի դերը, այնքան խորանում է նրանցից կախվածությունը»,- հավելել  է նա։


«Տարածաշրջանի ո՞ր երկիրն է կարողացել այդքան ուժեղացնել իր ռազմական հզորությունը իր տարածքում օտար ուժերի առկայության շնորհիվ: Եթե Իսլամական Հանրապետությունն այսօր տարածաշրջանի անվիճելի ուժն է, դա պայմանավորված է նրա ինքնուրույնությամբ և օտար ուժերից անկախությամբ»,- շեշտել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր