Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

08 հուն 2022 11:40

Սխալ է այն կարծիքը, որ Ղազախստանի միջոցով հարվածել են միայն ՌԴ-ին, ամեն ինչ կարող է «հանկարծակի» բռնկվել նաև Թուրքիայում. Regnum

Ղազախստանում ստեղծված սուր ճգնաժամը, դրա միջանկյալ հանգուցալուծումը՝ կապված երկրում ՀԱՊԿ ուժերի տեղակայմամբ, մեծ հետաքրքրություն են առաջացնում աշխարհում՝ ինչպես քաղաքական գործիչների շրջանում, այնպես էլ փորձագիտական շրջանակներում, գրում է Regnum.ru-ն:


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ցուցարարներին անվանելով «միջազգային ահաբեկիչների բանդա», դիմեց ՀԱՊԿ-ի օգնությանը, թեև շատերը հասկանում են, որ Ղազախստանի անկարգությունների արտաքին գործոնը թաքցնում է ավելին` սոցիալ-տնտեսական խնդիրների սրում, իշխանության տեխնիկական և քաղաքական անհաջող անցում Նուրսուլթան Նազարբաևից Քասիմ Ժոմարտ Տոկաևին և այլն:


 Հետագայում այս իրադարձությունները մեկ անգամ չէ, որ նկարագրվելու և վերլուծվելու են փորձագետների կողմից: Խոսքը ոչ միայն Ղազախստանի ներքին խնդիրների մասին է, այլ նաև միջազգային լուրջ ենթատեքստի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ երկիրը կայուն դիրք ունի աշխարհում։ Նավթով հարուստ հանրապետությունը՝ մեծությամբ 9-րդ պետությունը, ներգրավել է օտարերկրյա ներդրումներ, անդամ է ՀԱՊԿ-ին, Շանհայի համագործակցության կազմակերպությանը և Եվրասիական տնտեսական միությանը։ Իսկ Թյուրքական պետությունների միությունում (ԹԹՄ) նա զբաղեցրել է եթե ոչ առաջնորդի, ապա առաջատարներից մեկի դիրքը: Այժմ, ինչպես գրում է թուրքական Daily Sabah-ը, «երկար ժամանակ Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններում ամենակայուններից մեկը համարվողի կերպարը ծանր հարված է ստացել»։ Բայց ումի՞ց։ Թուրք քաղաքագետ և Կենտրոնական Ասիայի փորձագետ Բունյամին Յեշիլը պնդում է, որ ինքը համաձայն չէ նրանց հետ, ովքեր կարծում են, որ «Ղազախստանի միջոցով որոշակի ուժեր հարվածել են միայն Ռուսաստանին, որպեսզի թուլացնեն այն և տորպեդահարեն ինտեգրումը հետխորհրդային տարածքում»: Նրա խոսքով` հարված է հասցվում նաեւ Թուրքիային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր