Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

10 հուն 2022 14:10

Netflix-ի սերիալն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում․ ցուցադրված քարտեզում Հայաստանը եղել է պատմական սահմաններով

Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Դրանում Հայաստանը ներկայացված է եղել իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը (Türk DEGS) այդ մասին առաջինն է գրառում արել Twitter-ի էջում։ Գրառման մեջ նշվել է, որ 2-րդ աշխարհամարտի մասին պատմող սերիալում Թուրքիայի տարածքները ներկայացվել են որպես հայկական։ Դա համարվել է Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության թիրախավարում։

Թեմային անդրադարձել է նաև թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթը։ «Ստորություն Netflix-ից, որը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի դեմ։ Տեսե՛ք, թե ինչպես է ներկայացրել Թուրքիայի տարածքները» գլխագրով հոդվածում նշվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել «Netflix»-ի այդ գործելաոճից։ Նրանք պահանջում են, որ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (RTÜK) գործի անցնի և ամենածանր պատժամիջոցները կիրառի «Netflix»-ի դեմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր