Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

12 հուն 2022 10:44

Կրակոց Երևանի գարեջրատներից մեկում. վիրավոր մատուցողուհին տեղափոխվել է հիվանդանոց. կասկածյալը «Ուջանցի Հարութիկն» է

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ հունվարի 11-ին, կրակոց  է հնչել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների  21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 


Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից:


Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են  1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:


Փաստի առթիվ  Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում  պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:


Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած  անձին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:  Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Արագածոտնի մարզի բնակիչ «Ուջանցի Հարութիկն» է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր