Տեսանյութ.Մեր հերոսները ԱԹՍ են փորձում խոցել ավտոմատով` առանց ՀՕՊ-ի, իսկ ԱԺ նախագահի համար կա 200.000 դոլար BMWգնելու համար

Հայ զինվորները փորձում են խոցել թշնամու ԱԹՍ-ները իրենց ամրակցված ավտոմատներով, այլ ոչ թե ՀՕՊ որևէ միջոցով:
2020 թ. նոյեմբերից հետո, երբ թշնամուն հանձնվեցին հայկական բազմաթիվ հողեր, ստեղծված նոր դիրքերը արդեն մեկ տարուց ավել է ինչ գտնվում են ողբալի վիճակում: Բացի հասարակ կահավորանքից, հայ զինվորները չունեն անգամ ՀՕՊ թեթև տեսակի սպառազինություն, անընդհատ երկնքում պտտվող ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար:
Իսկ այդ նույն իրականությունում ՀՀ ԱԺ նախագահը, փոխանակ նախաձեռնի դիրքերում կահավորանքի կամ սպառազինության ապահովումը, գնում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ BMW-ով: