Տեսանյութ.Թուրքական ապրանքները կխժռեն հայկական շուկան... փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք          Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է       Համատեղ զավակ ունեցող, սակայն զոհված զինծառայողից ամուսնալուծված անձը չի կարող համարվել շահառու    

15 հուն 2022 14:50

Հանրակացարաններից մեկի մուտքում հայտնաբերվել է 1,5տարեկան երեխայի դանակահարված դի

ՌԴ Ստավրոպոլի մարզի Կիսլովոդսկ քաղաքի հանրակացարաններից մեկի մուտքում հայտնաբերվել է մեկուկես տարեկան երեխայի դի՝ դանակի հարվածների բազմաթիվ վնասվածքներով: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Հունվարի 15-ի առավոտյան Կիսլովոդսկի հանրակացարանի աստիճանավանդակում մեկուկես տարեկան երեխայի դի է հայտնաբերվել»,-ասվում է ՌԴ Ստավրոպոլի երկրամասի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։


Գերատեսչության տվյալներով՝ սպանության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել թեժ հետքերով։ Պարզվել է, որ նա 54-ամյա տղամարդ է։ Փաստի առթիվ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105 (անչափահասի սպանություն) հոդվածի 2-րդ մասի «գ» կետով հարուցվել է քրեական գործ։:


Մարզային դատախազությունից պարզաբանել են, որ մեկուկես տարեկան երեխային մի քանի ամիս պարբերաբար թողել են դայակի մոտ։ Հերթական անգամ, երբ ծնողները երեխային բերել են, կինը տանը չի եղել, և որդուն թողել են զուգընկերոջ մոտ, ով «դանակահարելով  սպանել է նրան»։


Նշվում է, որ Ստավրոպոլի երկրամասի դատախազ Ալեքսանդր Լորենցն անձամբ է վերահսկելու այս քրեական գործի քննությունը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր