Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին տեղափոխվել է անվտանգ վայր, երկիրը փակել է իր ամբողջ օդային տարածքը          Իրանը 30 բալիստիկ հրթիռ է բաց թողել Իսրայելի ուղղությամբ․ նոր մանրամասներ       Իրանի նկատմամբ իսրայելական ագրեսիան առաջին հայացքից շատ «տարօրինակ» է թվում, առայժմ իր ոչ հուժկու բնույթով    

18 հուն 2022 14:54

Ոչ մի օտարերկրացի չի կարող այցելել ԼՂ-ի օկուպացված հատված,միայն Ադրբեջանի քաղաքացիները

Ադրբեջանի իշխանությունները կարգելեն օտարերկրացիներին այցելել Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված։

«Այս փուլում Ղարաբաղ կարող են մեկնել միայն Ադրբեջանի քաղաքացիները»,-ասել է թվային զարգացման եւ տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումետովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով այցելուներին չի թույլատրվի գիշերել։ «Քաղաքացիները կկարողանան մի քանի ժամ անցկացնել  նշանակման վայրում»,-ասել է նա՝ նշելով, որ ապագայում կարող են կազմակերպվել զբոսաշրջային ուղեւորություններ օտարերկրյա քաղաքացիների համար։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի իշխանությունները ավտոբուսային երթուղիներ են բացում դեպի օկուպացված հայկական Շուշի քաղաք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր