«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

19 հուն 2022 15:30

Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է «Ռոստելեկոմը»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում հաստատել է Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգի կողմից Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «GNC Alfa»-ը գնելու գործարքը:


Գնորդը »Տաշիր» ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է եւ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:


ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը մտադիր է 2,5 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1,5-ից մինչև 1,8 մլրդ դրամ (3-3,5 մլն դոլար)՝ «GNC Alfa»-ի գործող ենթակառուցվածքի վերազինման համար։


Ավելի վաղ  հայտնել էինք, որ 2021թ-ի հոկտեմբերի 19-ին ՀԾԿ հանձնաժողով է դիմել «Ռոստելեկոմի» ռուսաստանյան բաժնետեր «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն` հայտնելով, որ ՌԴ քաղաքացի, ֆիզիկական անձ Արման Ունանյանը և ՀԷՑ–ը նախատեսում են Կիպրոսում գրանցել նոր ընկերություն` Molitro Holdings Limited, որը ձեռք կբերի «Ռոստելեկոմի» հայաստանյան դուստր ձեռնարկության միակ բաժնետեր Filor Ventures Limited ընկերության 100 տոկոս բաժնեմասը։


ՀԾԿՀ-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ վերջինը ԱԱԾ-ի հետ քննարկումների արդյունքում չի առարկում գործարքի կայացմանը։


«Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին նախորդ տարվա դեկտեմբերին հայտնել էր, որ Հայաստանում գործող դուստր ընկերության՝ «GNC-Alfa»-ի վաճառվող ակտիվների նախնական արժեքը 25 մլն դոլար է։


2012 թվականի փետրվարին «Ռոստելեկոմը» դարձել է GNC Alfa-ի գլխավոր բաժնետերը` 22,5 մլն դոլարով ձեռք բերելով ընկերության 75%-ը`հանած մեկ բաժնետոմս, ինչպես նաեւ հնարավորություն ստացել ձեռք բերել մնացած 25%-ը՝ գումարած մեկ բաժնետոմս։ 2019 թվականի օգոստոսին Ռոստելեկոմն օգտվել է այդ հնարավորությունից եւ գնել մնացած բաժնետոմսերը։ Այդ ժամանակ GNC Alfa-ն մեծ ներդրումային ծրագիր էր իրականացնում միջազգային օպտիկական մալուխների անցկացման ոլորտում, ինչը թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել երկրում միջազգային ինտերնետ-թրաֆիկի թողունակությունը։ Այդ ժամանակ GNC Alfa-ն մանրածախ ծառայություններ չէր մատուցում եւ թրաֆիկը վաճառում էր միայն տեղական ինտերնետ մատակարարներին։ Ընկերությունն ու դրա օպտիկամանրաթելային ցանցը ձեռք բերելուց հետո Ռոստելեկոմը Հայաստանում ինտերնետ եւ IP-հեռուստատեսություն էր առաջարկում նաեւ վերջնական սպառողին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր