Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից          Ինչ է խոստանում Չինական հորոսկոպը կենդանակերպի նշաններին դեկտեմբերի 15-19-ի համար       Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 հուն 2022 17:11

Ադրբեջանի ռազմական հիվանդանոցում ժամկետային զինծառայողը ինքնասպան է եղել

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել ռազմական հիվանդանոցում:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, հունվարի 22-ին նավաստի, ժամկետային զինծառայող Ռամիլ Ռզագուլիևին, որը զինվորական ծառայության է մեկնել 2021 թվականի հոկտեմբերին, տեղափոխվել է հիվանդանոց՝ հոգեկան խնդիրներով պայմանավորված բուժզննում անցնելու նպատակով:

Նշվում է, որ զինծառայողը, խուսափելով բուժզննումից, բարձրացել է կառուցվող շենքի վերին հարկ և ինքնասպան եղել՝ ցած նետվելով: Միջադեպով պայմանավորված՝ քննչական միջոցառումներ են տեղի ունենում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր