Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

28 հուն 2022 16:55

Փաշինյանի հայտարարարծը մեծագույն կեղծիք է

«Փաշինյանի հայտարարածը մեծագույն կեղծիք է, քանի որ Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է առանց Արցախի»,-« ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով վերջին  հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանը դեռ 1992 թվականին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Բանախոսը նաև կեղծ համարեց ասուլիսում արտահայտված այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը Թուրքիային երբեք հողային պահանջներ չի ներկայացրել, ինքը շարունակում է այդ գիծը և այսօր էլ Հայաստանը որևէ հողային պահանջ չունի:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանը Թուրքիային հողային պահանջ չի ներկայացրել, բայց երբեք չի էլ ճանաչել 1921 թվականի Կարսի պայմանագիրը:

«Թուրքիայի պահանջն առ այսօր այն է՝ որ ոչ թե ճանաչենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այլ ճանաչենք Կարսի պայմանագիրը»,-հայտնեց թուրքագետը և շեշտեց, որ Հայաստնի երեք նախագահներն էլ չեն ճանաչել Կարսի պայմանագիրը:

Ըստ Մելքոնյանի՝ Կարսի պայմանագիրն անօրինական է, որովհետև 1921 թվականին ստորագրող կողմերը՝ Բոլշևիկյան Ռուսաստանը և Թուրքիան միջազգայնորեն ճանաչված պետություններ չեն եղել:

«Կարսի պայմանագիրը լի է անօրինականություններով, մասնավորապես՝ Անին, Սուրմալուն և մյուս գավառները Թուրքիային են կցվել առանց որևէ իրավական հիմնավորման»,-ասաց Մելքոնյանը և նկատեց, որ Խորհրդային Միությունն էլ հայտարարել է, որ այդ պայմանագիրն անօրինական է՝ հիշելով, որ նույնիսկ Ստալինն էր ասել, որ այդ պայմանագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը թույլ է եղել:

«Հայաստանն այդ գիծն է շարունակում, մենք չենք ճանաչել Կարսի պայմանագիրը, բայց  նաև չենք հայտարարել, որ չենք ճանաչում Թուրքիայի այսօրվա սահմանները: Այսինքն՝ Հայաստանը հողային պահանջ չունի, բայց ՀՀ-ն անօրինական Կարսի պայմանագիրը չի ճանաչում»,-նկատեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր