Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

15 փետ 2022 16:17

Եթե թշնամին դիվերսիա անի, գիշերով գա թունավորի , կարող է, ջրամբարները թշնամուն մոտ են, մեր հույսը մեր զինվորներն են

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, որ ադրբեջանական զինված ծառայողները, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելով, տեղակայվել են նաև ջրավազանների ու բնական աղբյուրների մոտակայքում, իսկ առանձին դեպքերում դրանք հայտնվել են ադրբեջանական բացահայտ անօրինական տիրապետության ներքո:


«Օրինակ` Նորաբակում արձանագրվել են տվյալներ, որ գյուղին ջրով ապահովող բնական 6 աղբյուրներից 5-ը հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրանց վերահսկողության ներքո է նաև գյուղի ջրամատակարարման համար նախատեսված ջրավազանը և շուրջ 2,5 կմ ջրագիծը:


Ինչպես տեղեկացրել են բնակիչները, Կառավարության սուբվենցիոն ծրագրերով մինչև պատերազմը նախատեսված է եղել Նորաբակում [Սոթքում և մի շարք այլ գյուղերում] լուծել ջրի խնդիրը` ջրավազանից ջրագծեր անցկացնելով, բայց աշխատանքներն ավարտին հնարավոր չի եղել հասցնել ադրբեջանական ներխուժումների, հանցավոր արարքների պատճառով։


Նորաբակում մարդիկ իրենց տներում ջուր չունեն, ջուրն ընդամենը գյուղում չորս տեղ է, այն էլ ոչ լիարժեք է գալիս. այդտեղից գյուղի բնակիչները ստիպված են գրեթե ամեն օր դույլերով` ոտքով, մեքենայով կամ այլ հարմարանքներով խմելու և կենցաղային կարիքների համար ջուր բերել:


ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ` ադրբեջանական վերահսկողության ներքո է հայտնվել նաև այն ջրավազանը, որն ապահովում է Ջաղացաձոր, Գեղամաբակ, Այրք, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերը»,- նշել էր Արման Թաթոյանը:


168.am–ի հետ զրույցում Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանն ասաց, որ գյուղի ջրամբարները գտնվում են սարում, որոնք գտնվում են հայ զինվորների հսկողության տակ։


«Մեր ջրամբարները թշնամուն մոտ են, սակայն նրանց հսկողության տակ չեն։ Բայց եթե թշնամին ցանկանա դիվերսիա անել, գիշերով գալ թունավորել ջրամբարները, կարծում եմ, կարող են անել, նրանցից ամեն ինչ սպասելի է։


Ոռոգման ջրի խնդիր որոշ չափով ունենք, մեկ բարակ գետ կա, որտեղ ջուրը քիչ է, ու ամռանը մարդիկ խնդրի առջև են կանգնում։ Կարծում եմ՝ ջրի խնդիր չենք ունենա, եթե ամռանը կարողանանք խնայողաբար ջուրն օգտագործենք։ Այս պահին բոլորի տներում ջուր կա, ամռանը տեսնում ենք՝ կանաչին է չորանում՝ այդ ջրով ջրում են, բայց դե, էլի խնդիրներով։ Հետևաբար՝ մենք ջրի խնդրի առջև կանգնում ենք ամռանը, երբ մարդիկ սկսում են հողամասերը ոռոգել»,- նշեց Սիմա Չիտչյանը։


Ըստ նրա՝ բնակիչները ՄԻՊ Արման Թաթոյանի մոտ բարձրացրել են այն խնդիրը, որ ջրամբարները թշնամուն մոտ են, կարող է գալ ու թունավորել։


«Հիմա մեր հույսը մեր զինվորներն են, որ կհսկեն և նման բան թույլ չեն տա։ Մեր գյուղը մյուս գյուղերի նման չէ, նրանց ջրերը գտնվում են ադրբեջանցիների հսկողության տակ, կան գյուղեր, որ ջուր չունեն ու կողքի գյուղերից են օգտվում, կամ գնում Վարդենիսից են բերում։ Այդ գյուղերի դեպքում իրավիճակը շատ վտանգավոր է»,- եզրափակեց Կութի գյուղապետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր