10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

21 փետ 2022 12:52

ՔՊ-ն հրաժարվեց դատապարտել «Շուշիի հռչակագիրը».նախապատրաստվում է 1915 թ-ի կրկնություն.Ադրբեջանական լրատվամիջոցները օպերատիվ և ուրախ արձագանքեցին

«Ադրբեջանական լրատվամիջոցները օպերատիվ և ուրախ արձագանքեցին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմանը` հրաժարվելու աջակցել «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը և դատապարտել հակահայկական «Շուշայի հռչակագիրը», որը վավերացվել է փետրվարին Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից։


«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից մերժված հայտարարության հեղինակ Անդրանիկ Թեւանյանը, մեկնաբանելով իշխող խմբակցության այս որոշումն, ասաց, որ քաղաքացիները պետք է իմանան, որ ՀՀ իշխանությունը նախապատրաստում է 1915 թ-ի կրկնություն»:
***
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության  հեղինակած Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը։ Զեկուցողը պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։

Նա նախ ընդգծեց, որ «Շուշիի հռչակագիրն» ուղղակի սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը, ըստ էության այդ հռչակագիրը ՀՀ անկախության հռչակագրի դեմ ուղղված փաստաթուղթ է։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, հռչակագրով Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս. «Սա հակասում է մեր մոտեցումներին, համաձայն որի Արցախի խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ներգրավմամբ և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ։ Եթե բանաձևենք, ապա մենք չենք տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում, մինչդեռ Շուշիի հռչակագրով հակառակ պնդումն է արված»։

Ա.Թևանյանը նշեց, որ հռչակագրով 1990 թվականից Հայաստանի վարած քաղաքականությունը որպես ագրեսոր է  դիտարկվում, մինչդեռ 44 օր ագրեսիայի է ենթարկվել ԼՂ ժողովուրդը։

««Շուշիի հռչակագրով»  Թուրքիան և Ադրբեջանը պարտավորվում են համատեղ ուժերով պայքարել  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը՝ դրանով իսկ հակասության մեջ մտնելով մեր այն քաղաքականության  հետ, համաձայն որի մենք պետականորեն հետապնդում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը և դա ամրագրված է Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա, «Շուշիի  հռչակագրում»  հիշատակվում է  «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, նշվում է դա որպես կայացած փաստ, որ այդ միջանցքով ամբողջ  թուրքական աշխարհը կապվելու է իրար հետ, միջանցքը  դիտարկվում է  որպես նվաճողական քաղաքականության  գործիք  պանթուրքիստական ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար։

«Խորհրդարանի մակարադակով մեր արձագանքումը նախ ցույց կտա, որ մենք ընդունում ենք այն իրողությունները, որ մարտահրավեր է նետված Հայաստանին, ցույց ենք տալիս, որ ունենք կարմիր գծեր և մեր անվտանգային հարցերում այդ կարմիր գծերից չենք զիջելու»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նա ընդգծեց, որ այս հռչակագրով փաստացի դրված է ՀՀ և ԱՀ վերացնելու ծրագիր. «Եթե մենք չենք արձագանքում այս ծրագրին, նշանակում է, որ մենք ընդունում ենք «Շուշիի հռչակագիրը»։

Հանձնաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության  հայտարարության նախագծի առաջարկին՝ մի քանի հիմնավորում նշելով։ Նախ, ըստ նրա, 8 ամիս առաջ Հայաստանի ԱԳՆ-ն  անդրադարձել է այս խնդրին հրապարակային հայտարարության և մեկնաբանության տեսքով։

«Առաջարկվող հայտարարության նախագիծը նշված հայտարարության և մեկնաբանության մեջ  տեղ գտած առանցքային թեզերի գրեթե կրկնությունն է։

Հիմնավորումն առ այն, որ Հայաստանը պետք է ԱԺ նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի  Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից հռչակագրի վավերցմանը, տրամաբանական չէ, քանի որ խորհրդարանն ու ԱԺ-ն վարում են ու պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»,- ասաց իշխանավոր պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածարջանում երկարատև խաղաղություն հաստատելը, սույն նպատակին հասնելու, ինչպես նաև գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանությունները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնվում առկա գործընթացներից բխող բոլոր ռիսկերն ու հնարավորությունները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր