Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»          Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը    

03 հուլ 2025 13:01

Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ

Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներԱյսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 77-ամյա Էդիկ Ղ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 31-ամյա Րաֆֆի Ս․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր