Ապրիլի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայկական բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ       Խնդրոււմ եմ որդուս ընձեռնել հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ․ Դավիթի և Միքայել Մինասյանների մայր    

21 փետ 2022 14:04

Տեսանյութ.Թուրքը խի՞ է գալիս ըստեղ.Ես թուրք տեսա, կխփեմ, ինձ պոդստավկա՞ են անում. Պատերազմի կամավոր մասնակիցները փակել են ճանապարհը

Ղարաբաղյան երրորդ պատերազմի կամավոր մասնակիցները փակել են դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։

Զինվորական համազգեստով տղամարդիկանցից մեկը հայտարարեց. «Հավաքվել ենք, որ ասենք, դեմ ենք թուրքի հետ բարեկամությանը։ Տղերքը պոստ են պահում, ըստեղ թողնում են թուրքերն ազատ գալիս են սուրճ ու թեյ խմելու։ Մենք կամավորներով, կռվողներով չենք թողնելու թուրք մտնի»։

Բողոքի վայր են եկել ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձում են ճանապարհը բացել։
««Թուրքը խի՞ է գալիս ըստեղ։ Կարող ես ասել։ Ես թուրք տեսա, կխփեմ, ինձ պոդստավկա՞ են անում, չեմ հասկանում։ Թուրքը չի՞ մեր երեխեքին մորթել»,-նշեց նրանցից մեկը։

Ուղիղ հեռարձակումը՝ Yerevan.Today-ի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր