Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

14 ապր 2022 11:06

Պետությունն իր վերաբերմունքով խաբում է պրոֆեսիոնալ մարզիկներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2019-ից սկսած 10-ը լավագույն մարզիկներին տրվող 5 մլն դրամ գումարը երկրաչափական ռեգրեսով նվազում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սպորտի ոլորտի լավագույններին տրվող 5 մլն դրամը տարեցտարի նվազել է մինչեւ 3 մլն: «2020-ին, կորոնավիրուսային համավարկով պայմանավորված, 10 լավագույն մարզիկներին պարգեւատրելու միջոցառումը տեղի չունեցավ, 2021-ին գումարը մասնակի՝ պահումով տվեցին, ու մարզիկները ոչ թե 5 մլն, այլ 3 մլն 900 հազար դրամ ստացան,- փոխանցեց սպորտաշխարհին մոտ կանգնած մեր զրուցակիցն՝ ավելացնելով։- Այժմ էլ պարզվում է, որ այդ գումարից 700 հազար դրամ էլ մարզիկները պետք է իրենց մարզիչներին ու բժիշկներին վճարեն, որպեսզի նրանք էլ պարգեւատրվեն կամ հավելավճար ստանան: Ստացվում է՝ պետությունն իբրեւ թե խարխուսում է մարզիկներին, բարձրագոչում, թե 5 միլիոնական դրամ է տալիս 10-ը լավագույններին, բայց մարզիկն իրականում 3 միլիոնի չափ գումար է ստանում:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը ԿԳՄՍ-ն հաստատեց՝ ասելով. «Այո, այդ 5 միլիոնից 1 միլիոն պետք է հատկացվեր մարզական շտաբին»:


«Առանց կառավարության որոշման, որեւէ իրավական հիմքի, նախարարության ուղղակի հրահանգով, նախարարությունն իրավունք չուներ ինքնագլուխ որոշելու, որ տքնաջանորեն, զօրուգիշեր մարզվող ու Հայաստանի անունն աշխարհով մեկ բարձր պահող մարզիկների պարգեւավճարներից կարող է գումար պահել»,- սրտնեղեց մեր զրուցակիցը: Փաստ է, սակայն, որ պետությունն իր վերաբերմունքով վիրավորոմ է պրոֆեսիոնալ մարզիկներին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր