ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

22 ապր 2022 16:10

Մարդն ի՞նչ կարգի ոչնչացած պիտի լինի, որ իր կլասիկ քաղաքական պոռնկության փաստը փորձի շեղել ծեծված ու հերքված մեղադրանքներով. Լևոն Քոչարյանը՝ Էդմոն Մարուքյանին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը գրել է. «Մարդուն բռնացնում են ստի և հաճախորդացման վրա, կոնկրետ փաստերով, տեսագրություններով, ու ինքը ի՞նչ պատասխանի: Ասումա բա հոկտեմբերի 27, մարտի 1, Պապլավոկ, Քոչարյանի տղաները, թոռները… Հասկանո՞ւմ եք, մարդն ի՞նչ կարգի ոչնչացած պիտի լինի, որ իր կլասիկ քաղաքական պոռնկության փաստը փորձի շեղել հայտնի ու վաղուց արդեն ծեծված, հերքված մեղադրանքներով:
Միակ հարցը, որը չի պարզաբանվել թերևս թոռների հարցն է, և կարծում եմ, որ այստեղ կա պարզաբանման կարիք:
Իմ ծնողների 6 թոռներից, միայն 2-ի ծնունդն է եղել դրսում, և միայն մեկինը ԱՄՆ-ում, հետևաբար 6-ից միայն մեկն է, ով ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև այլ քաղաքացիություն:
Իմ երեխաների դրսում ծնվելը բացառապես իմ և կնոջս որոշումն է, որն ունի մեր անձնական պատճառները և նպատակը բացարձակապես այլ քաղաքացիություն ունենալը չէ: 2014-ին, երբ տղաս ծնվեց, ես առաջինը դիմել եմ ՀՀ հյուպատոսություն անձնագիր ստանալու նպատակով և ստացել՝ դեռևս լինելով այնտեղ: Ինձ համար սկզբունքային էր, որ երեխաս Հայաստան մուտք գործի ՀՀ անձնագրով, որպես ՀՀ քաղաքացի, որ որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ դրսում ծնվելու նպատակը հետագայում բանակից խուսափելը կարող էր լինել: Հայրենասիրությունը ծննդավայրով չի չափվում, այլ մարդու շատ-շատ այլ քայլերով:
Հույս ունենանք, որ հատուկ հանձնարարություններ կատարող այդ անձնավորությունը կդառնա մի ուրույն օրինակ, թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական գործիչը և տղամարդն ընդհանրապես»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր