Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել          Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած       Մհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը    

23 ապր 2022 15:21

Ավտովերանորոգման կետում BMW-ն ամբարձիկի վրայից ընկել է 36-ամյա աշխատակցի վրա․ նրա դին դուրս են բերել ավտոմեքենայի տակից

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։


shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14։00-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիկի վրայից ընկել է աշխատակցի վրա։ Մինչ կժամանեին փրկարարները, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, տակից դուրս բերել աշխատակցին։  Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։



Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածի անունը Էդգար էր, 36 տարեկան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր