Արմավիր քաղաքում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Lexus»-ը. 9 վիրшվորներից 3-ը երեխաներ են          Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշեց՝ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ       Առանձին երկրներ առևտրային պատերազմներ են հրահրում, որոնք լրջորեն խաթարում են համաշխարհային տնտեսությունը    

23 ապր 2022 16:31

Կկանխվի մեր ինքնությանը խորթ և պատմական հիշողությունը վիրավորող դրսևորումները, ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները. ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել:


«Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում  ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Ապահովվելու է մեր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը ինչպես դեպի Ծիծեռնակաբերդ երթերի ընթացքում, այնպես էլ հուշահամալիրի տարածքում կայանալիք միջոցառումների ժամանակ:
Միևնույն ժամանակ ակնկալում ենք մեր համաքաղաքացիների աջակցությունն ու հորդորում ձեռնպահ մնալ նահատակների հիշատակը օրվա խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից:


Ոստիկանությունը ունի բոլոր միջոցները՝ կանխելու մեր ինքնությանը խորթ և պատմական հիշողությունը վիրավորող դրսևորումները:


Ապրիլի 24-ին կրկին աշխարհին ներկայանանք որպես հինավուրց ու արժանապատիվ ժողովուրդ, որը սրբորեն է պահում նախնիների հիշատակը և վեր է համաժողովրդական ցավը մասնավոր նպատակների ծառայեցնելու գայթակղությունից»,-ասված է հայտարարությունում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր