Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին       Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին    

25 ապր 2022 10:47

Թրքամետների հերթական սադրանքը.Եղեռնի «գովազդային» վահանակի «պահանջում եմ» բառը փոխարինվել է «խոնարհվում եմ» բառով

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թրքամետների հերթական սադրանքը… Դավաճանական քարոզը պոզով պոչով չի լինում: ՔՊ-ական կարկառուն DJ «դիվանագետ»-ը ատամներով պահում է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, և դրան զուգահեռ Երևանում տեղադրվում է Եղեռնի «գովազդային» վահանակ (Իսակովի պողոտա, Դիջիտեյն), որտեղ «պահանջում եմ» բառը փոխարինվել է «խոնարհվում եմ» բառով:

Բոլորդ լավ հիշում եք, որ տարիներ առաջ ՔՊ-ական ակտիվիստ Լուլուն էլ էր խոնարհվում թուրքական մշակույթի (սերիալների) առջև, իրանց մոտ դա վարակիչ է:

Հիշեցում

Տարիներ առաջ (2011թ.), այսօրվա գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքիայում ասել է. «Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել արյունալի բախումների համար, հատկապես ԱՍԱԼԱ-ի համար։ Հայաստանի անունից մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից»։

Հիմա հարց. ո՞ւմ եք ատամներով պահում հայի՞ն, թե՞ թուրքին, և ո՞ւմ արջև եք խանարհվում, տղաներ և աղջիկներ:

Հա՛յր, պահապան եղիր Ազգիս և Հայրենիքս»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր