Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

13 մայիս 2022 10:17

Ինչո՞ւ նոր դեմքերը չեն առաջնորդում շարժումը.ակցիաներին մասնակցում են նախկին օդիոզ կերպարներ, որոնք վարկաբեկում են շարժումը

Ընդդիմության ծրագիրն, իմ պատկերացմամբ, ցանկությունների ցուցակ էր ընդամենը, քանի որ շատ անորոշ էր գրված: Հայաստանում որևէ մեկը դեմ չի լինի այն ամենին, ինչ գրված է այդ ծրագրում, բայց հասարակությանը հետաքրքրում է՝ ինչպե՞ս հասնել դրան, իսկ ծրագրում այդ մասին ոչինչ չկար, չկային այն ռեսուրսները, որոնցով պետք է հարցերը լուծվեն, ինչ-որ բարեմաղթանքների մակարդակի մի բան էր:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ հրապարակված ծրագրին:


Ժամանակավոր կառավարության հիմնական խնդիրները ներկայացնելիս Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտարարել է, որ նոր կառավարության կազմում հասարակության համար անցանկալի մարդիկ տեղ չեն գտնելու, չնայած այս ամենին, տեսնում ենք, որ ընդդիմության հանրահավաքներին, քայլերթերին մասնակցում են հասարակության համար ոչ ընկալելի դեմքեր:


Ըստ փորձագետի՝ այս ամենը շարժումը վարկաբեկում է.


« Եթե ներկայացվի հստակ ծրագիր, այն ռեսուրսները, որոնցով հնարավոր է հասնել ծրագրի իրականացմանը, այդ դեպքում էական չի լինի՝ ովքեր են իրականացնում այդ ծրագիրը, բայց հիմա ունենք իրավիճակ, որ շատ անորոշ ծրագիր է, փոխարենը կան նախկին օդիոզ կերպարներ, սա վարկաբեկում է շարժումը»,-ասաց Բաղդասարյանը:


Զրուցակիցը նկատում է՝ եթե ընդդիմությունը հայտարարում է, որ ժամանակավոր կառավարության կազմում նոր դեմքեր են ընդգրկվելու, ապա ո՞ւր են նրանք, ինչո՞ւ իրենք չեն առաջնորդում շարժումը, որպեսզի ավելի ճանաչելի դառնան:


Նշենք, որ ընդդիմությունը, թեև ծրագիր ներկայացրել է, սակայն դեռևս չի ներկայացրել ժամանակավոր կառավարության կազմը:


Արմեն Բաղդասարյանի խոսքով՝անձերը երկրորդական են, պետք է ներկայացվի՝ կոնկրետ ի՞նչ է արվելու և սրանից հետո նոր քննարկվի՝ այդ ծրագիրն ո՞վ լավագույնս կիրականացնի


«Քաղաքական գործիչն ընդամենը գործիք է, որը պետք է իրականացնի ինչ-որ խնդիր, եթե խնդիրը հայտնի չէ, ինչպե՞ս ենք ճիշտ գործիք ընտրելու »,-ասաց Բաղդասարյանը:


Բացի դա, փորձագետը կարծում է , որ եթե ընդդիմությունը ներկայացնի կառավարության կազմի կոնկրետ անձ կամ անձանց, ապա նրանք կթիրախավորվեն իշխանամերձ լրատվամիջոցների կողմից և նրանք խոցելի կլինեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր