Ոստիկաններին միայն աշխատավարձի բարձրացում չի առաջարկվում, այլեւ փոփոխություններ՝ սոցիալական երաշխիքներ, բնակարանային արտոնություններ․ «Հրապարակ»

«Տեսեք, պարեկների մասով համարյա թե խնդիրը լուծված է։ Ճիշտ է, աշխատավարձն էդքան բարձր չի, բայց գոնե համարժեք է։ Կարծեմ՝ 270 հազարի կարգի է, իհարկե, 300-ի չի հասնում, բայց մնացածինն ավելի ցածր է»,- ասաց նա։
- Իսկ դա բյուջեի վրա որքա՞ն կնստի։
- Չեմ կարող ասել, բայց էդքան շատ չի նստի։
- Որքա՞ն եք առաջարկում ավելացնել։
- Ես առաջարկում եմ համարժեք դարձնել։ Պետք է էդ ուղղությամբ ուսումնասիրություն անել՝ նրանց աշխատաժամանակը, թե ինչքան են աշխատում եւ ինչ ռեժիմով են աշխատում, ըստ այդմ՝ արդեն գնահատականները տալ։
- Հիմա աղմուկ է բարձրացել, որ միայն մայիս ամսին ոստիկանական համակարգը 2.5 մլրդ դրամի պարգեւավճար է ստացել․․․
- Տասը հազարից ավելի ոստիկան կա, 2.5 միլիարդը բաժանեք, տեսեք՝ ի՞նչ ա լինում։
- 10 հազարից ավել՝ զորքն էլ հե՞տը։
- Ոստիկանությա՞ն։ Դե, իհարկե, ոստիկան են, ի՞նչ տարբերություն։
- Բայց զորքերի թիվը չէին հրապարակում, ասում էին՝ գաղտնիք է։
- Դե, հիմա, էն ա՝ չեմ հրապարակում, բայց հազարավոր են։ Աշխատավարձը, ըստ իս, պետք ա սենց արվի՝ ուսումնասիրվի ծառայությունների ծանրաբեռնվածությունն ու նրանց կատարած աշխատանքն առանձին, նոր, ըստ այդմ, գնահատական տրվի։ Բայց, օրինակ, վարչական մասի աշխատողներինը կարելի է էս պահին չդիտարկել։
- Իսկ նրա՞նք, ովքեր ցույց ցրելու վրա են կենտրոնացած։
- Մենակ ցույց ցրելը եւ միտինգը չի, հասարակական կարգի պահպանությունն իր մեջ շատ ծառայություններ է ներառում, եւ հանցագործությունների նախականխման ու կանխարգելման ամենամեծ, առանցքային ստորաբաժանումը հենց հասարակական կարգի ապահովման ծառայությունն է։
- Բայց ձեր իշխանությանը քննադատում են, որ միլիարդներ եք ծախսում ոստիկանության վրա, որ պահպանեն մեկ անձի անվտանգությունն ու միտինգ ցրեն։
- Ոստիկանն իր կատարած ծառայության դիմաց պետք է վարձատրվի, որ իշխանության ժամանակ էլ լինի, երբ էլ լինի՝ ոստիկանը պետք է արժանապատիվ վարձատրվի։ Այսինքն՝ երբ ոստիկանն աշխատավարձ է ստանում, ուրեմն իշխանությա՞նն է պաշտպանում։ Ոստիկանը միշտ պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։