Ալիևի ջանքերն օր օրի ավելանում են.Հունիսի 25-ից կտրվի Բաքու-Վարանդա-Բաքու ավտոմոբիլային երթուղու մեկնարկը
Օկուպացված հայկական բնակավայրերն Ադրբեջան անունով արհեստածին կազմավորման քաղաքների հետ կապելու Ալիևի ջանքերն օր օրի ավելանում են։ Օկուպացիայի մեջ գտնվող հաջորդ բնակավայրը, որն ավտոմոբիլային կանոնավոր երթուղով կկապվի Բաքվի հետ, Վարանդան է։ Ինչպես գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բաքու- Վարադա-Բաքու կանոնավոր ուղևորափոխադրումների մեկնարկը կտրվի հունիսի 25-ին։
Ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ շաբաթ օրերին։
Ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Վարանդա այցելել ցանկացողները տոմսերը պետք է ձեռք բերեն օնլայն ու միանգամից նաև հետադարձի համար։