«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

12 հուլ 2022 12:54

Չի կարելի ժամանակ կորցնել.կորոնավիրուսի դեմ 2-րդ պատվաստման կոչ է արվում

Եվրամիությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ չափազանց կարեւոր է, որ դաշինքի 27 երկրների իշխանությունները քննարկեն կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստման անցկացումը 60-79 տարեկան անձանց եւ բնակչության այլ խոցելի խմբերի համար, քանի որ համավարակի նոր ալիքը տարածվել է մայրցամաքում, հաղորդում է Associated Press-ը:


«Քանի որ հիվանդության ու հոսպիտալացման դեպքերի թիվը կրկին աճում է ամառային սեզոնին զուգընթաց, ես բոլորին կոչ եմ անում հնարավորինս շուտ պատվաստվել եւ վերապատվաստվել։ Չի կարելի ժամանակ կորցնել»,- ասվում է Առողջապահության եւ սննդի անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսի հայտարարության մեջ:


Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը եւ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտարարել են, որ երկրորդ պատվաստումը կարելի է անցկացնել առաջինից ոչ շուտ, քան չորս ամիս անց։


Երկուշաբթի օրը հրապարակված խորհուրդը հայտնվել է այն բանից հետո, երբ գործակալությունները ապրիլին կոչ են արել դիտարկել 80-ն անց անձանց համար երկրորդ ռեվակցինացիայի հնարավորությունը:


«Քանի որ Եվրոպայում այժմ վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացումների նոր ալիք է դիտարկվում, շատ կարեւոր է, որ առողջապահական իշխանությունները մտածեն 60-79 տարեկանների, ինչպես նաեւ ցանկացած տարիքի խոցելի անձանց կրկնակի ռեվակցինացիայի մասին»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։


Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրեն Անդրեա Ամմոնն ասել է, որ նոր ալիքը պայմանավորված է կորոնավիրուսի օմիկրոն տարբերակի BA.5 մուտացիայով, որը շուտ է տարածվում։


Երկուշաբթի ԵՄ-ն խորհրդատվություններ է տվել, քանի որ գիտնականները մտահոգված են օմիկրոն շտամի նոր՝ BA2.75 մուտացիայով, որը թափ է հավաքում Հնդկաստանում եւ ի հայտ է գալիս այլ երկրներում:


Գիտնականներն ասում են, որ նոր տարբերակը կարող է արագ տարածվել եւ շրջանցել պատվաստանյութերից ու նախորդ վարակներից ստացած իմունիտետը: Դեռ պարզ չէ, թե կարող է արդյոք այն ավելի լուրջ հիվանդություններ առաջացնել, քան օմիկրոնի մյուս տարբերակները, ներառյալ աշխարհում հայտնի BA.5-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր