Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

14 հուլ 2022 16:14

«Վիվա-ՄՏՍ»-ն Արցախի տարածքում գրեթե չի աշխատում.Բերձորի տարածքում, հոսանքի սյուները, որոնք ՀՀ-ն ու Արցախն էին իրար կապում հեռացվել են

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում հեռահաղորդակցման հասանելիության մասին

Արցախում հեռախոսակապը խնդիր է։ Նախ ռոումինգ է սկսել աշխատել ու շատ թանկ է նստում դեպի Հայաստան ու Հայաստանի համարներից Ղ-Տելեկոմ զանգելը։ Վիվա-Սելը Արցախի տարածքում գրեթե չի աշխատում։ Պետք է հեռախոսդ առնես ու փնտրես, թե որտեղ կբռնի այդ վիվասելիդ անտենան։ Արմենթելը, կամ ինչպես հիմա է կոչվում Թիմը, գրեթե բոլոր տեղերում աշխատում է, կապը կա ու լավ է բռնում։ Ղ-Տելեկոմի համարները ազատ վաճառքում չկան։ Ցանկության դեպքում պետք է հերթի կանգնել, որ Ղ-Տելեկոմի համար առնես։

Ինտերնետը վերահսկվում է։ Շատ կայքեր չի բացվում։ Ակնհայտ զգացվում է, որ ինտերնետը, կարծես ռուսական տարբերակով սանկցիաների տակ է։ Նույնիսկ, եթե վայֆայ գտնեք, մեկ է շատ ֆունկցիաներից չեք կարողանալու օգտվել։ Օրինակ ֆեյսբուքի ռիլսը չկա, մեսսինջերով ոչ բոլորից կարող եք հաղորդագրություն ստանալ։
Նաև պատրաստ եղեք, որ ձեր սմարտֆոնը կարող է ինքնուրույն անջատվել, պահանջել օգտատիրոջ փոփոխում, կամ որևիցե այլ օպերացիոն գործողություններ։

Ամենակարևորը, որ տեղ-տեղ ձեր հեռախոսը խլացվելու է, տեսագրություն անելիս, կամ լուսանկարելուց իմացեք, որ կարող է խոտան առաջանալ, քանի որ շատ տեղերում և՛ ռուսական կողմից, և՛ ադր*եջանական կողմից դրված են հատուկ սարքեր, որ պամեխներ են տալիս (կներեք հայերեն համապատասխան բառ չգտա):

Պետք է նաև իմանաք, որ Բերձորի տարածքում, հոսանքի սյուները, որոնք Հայաստանն ու Արցախն էին իրար կապում (այդ հոսանքագծերը ասում էին Տաշիր Սամոյի ստոլբեքը) հեռացվել են, հոսանք տարածքում (օրինակ` Աղավնոյում) միայն մեկ ժամով են տալիս։
Սա բացատրում են Բերձորը, կամ ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրի համաձայն են ասում, Լաչինի «մարդասիրական միջանցքը», մոտակա շրջանում ադրբեջանցիներին հանձնելով։

Ի դեպ ջուր էլ չեն մատակարարում այս հատվածները, կամ մեկ-երկու ժամով են տալիս։
Մնացած տեղերում Արցախում ջրի ու հոսանքի հարցը տանելի է. Ստեփանակերտում լավ է, բայց այլ բնակավայրերից շատերում խնդիրներ կան։
Ասեմ նաև, որ ինչպես Սարսանգի ջրամբարը, այնպես էլ Թարթառը, Խաչեն ու մնացած գետեր, վտակները այս տարի լիքն են, ջրառատ են։ Որոշ տեղերում խմելու ջրի խնդիրը լուծվել է հորեր փորելով։ Բնությունը այս տարի ոչ միայն ջրով է լցրել Արցախը, այլ նաև 2020 թվականի հրդեհված անտառներն են վերականգնվել։ Ամենուրեք կանաչել էր նորից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր