Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը          Տեսանյութ.«Պայքարը շարունակվում է». մեկնարկել է ավանդական ջահերով երթը       ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրո վարկը    

14 օգոս 2022 15:40

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 1 զոհ և 51 տուժած․Տեսանյութ

ԱԻՆ–ը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն։
 
Հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ «911» թեժ գծի միջոցով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր