Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

17 օգոս 2022 19:21

Նախնիները չեն խռմփացրել, ինչո՞ւ.Պարզ միջոցներ՝ խռմփոցից ազատվելու համար

Բժիշկ Էրիկ Բերգը պատմել է, թե ինչու է առաջանում խռմփոցը եւ արդյոք հնարավոր է ազատվել դրանից, գրում է MedikForum-ը։ 

«Խռմփոցը եւ քնի ապնոեն 21-րդ դարի իրական խնդիր է: Շնչառության հաճախակի կանգը բերում է թթվածնի պակասի եւ արդյունքում՝ սրտանոթային հիվանդությունների»,-ասում է փորձագետը։  

Բժիշկը նշել է, որ մեր նախնիները չեն խռմփացրել։ Եվ այստեղ խոսքը դիմածնոտային ապարատի կառուցվածքի մեջ է, որը շատ ավելի թույլ է ժամանակակից մարդու մոտ։ Մեր ծնոտը կարծես թերզարգացած լինի։ Այն, թե ինչպիսի սնունդ ենք մենք ուտում, մեծ դեր է խաղում: Ժամանակակից մարդու սնունդը հիմնականում փափուկ է։ Մենք գրեթե դադարել ենք ուտել,իսկ մեր նախնիները հիմնականում պինդ, ամբողջական սնունդ էին ուտում եւ շատ ակտիվորեն ծամում:  

Դիմածնոտային ապարատի թերզարգացումը հանգեցնում է նրան, որ շատ ժամանակակից մարդիկ ունեն չափազանց փոքր ծնոտ, ատամների համար տեղ չկա։ 

Եթե ​​բերանը փոքր է, ապա շնչուղիները նույնպես փոքր կլինեն։ Եվ դա կխանգարի շնչառությանը: Մարդիկ այս խնդիրը լուծում են բարբարոսաբար՝ վիրահատություններ են կատարում, որպեսզի շնչուղիներն ավելի բաց լինեն։ 

Իրականում ավելի լավ շնչելու համար պետք է փոխել դեմքի կառուցվածքը։ Սկսեք շնչել քթով, դա ավելի լավ է, քան բերանով շնչելը: Այս կերպ մարմինը ստանում է ավելի շատ թթվածին: 
Հաճախ խռմփոցը նկատվում է տղամարդկանց, ինչպես նաև ծխողների և ավելորդ քաշ ունեցողների մոտ:

Նշիկագեղձերը նույնպես կարող են քնի ընթացքում խանգարել շնչառությանը: Բացի այդ, այն կարող է պայմանավորված լինել մեծ ադենոիդներով, միջնապատի կորությամբ, քթի խոռոչի պոլիպներով, վնասվածքներով և այլն:

Մարդը կարող է սկսել խռմփացնել նաև ալկոհոլ ընունելու, գերհոգնածության կամ քաշի ավելացման դեպքում:
Սակայն կա մի քանի պարզ միջոց, որոնց օգնությամբ կարելի է արդյունավետ կերպով ազատվել խռմփոցից տնային պայմաններում:

1.Փոխել ապրելակերպը. խռմփոցից ազատվելու համար պետք է ոչ միայն ինչ-որ բան անել, այլև ինչ-որ բան չանել: Օրինակ՝ շատ կարևոր է ալկոհոլից ու ծխախոտից հրաժարվելը:

2.Ազատվել ավելորդ քաշից. եթե խռմփոցի պայմանավորված է ավելորդ քաշով, ապա գիշերվա «աղմուկից» կարելի է ազատվել պարզապես նիհարելով: Այս հարցում կօգնեն սպորտն ու ճիշտ ընտրված դիետաները: Անհրաժեշտ է ուտել հնարավորինս շատ թարմ մրգեր ու բանջարեղեն և ավելի քիչ տապակած ու ճարպոտ սնունդ:

3.Քնի դիրքը. ամենից հաճախ խռմփացնում են մեջքի վրա քնող մարդիկ, ուստի հարկավոր է փոխել քնի դիրքը: Շատ լավ տարբերակ է կողքի քնելը: Այս դիրքը կօգնի ազատվել աղմկոտ շնչառությունից, իսկ կրկին մեջքի վրա չպառկելու համար կարելի է մեջքի ետևում դնել թենիսի գնդակ: Շատ կարևոր է նաև, որ իրանի հատվածը մի փոքր ավելի բարձր դիրքում լինի, ինչը թույլ չի տա, որ լեզուն շատ ետ գնա: Բացի այդ, երբ հեղուկը իջնում է մարմնի ստորին հատված, քիթ-կոկորդի լորձաթաղանթն ավելի քիչ է այտուցվում, ինչը հեշտացնում է շնչառությունը:

4.Վարժություններ. տնային պայմաններում խռմփոցը բուժելու համար խորհուրդ է տրվում կատարել հատուկ ֆիզիկական վարժություններ:

·Լեզուն հնարավորինս դուրս հանել, ձգել ներքև և այդ դիրքում պահել մի քանի վայրկյան: Այս վարժությունն ամրապնդում է լեզվի մկանները: Այն անհրաժեշտ է կատարել օրական մի քանի ամգամ՝ 30 անգամ կրկնելով:

·Ձեռքով սեղմել ծնոտին և պահել ծնոտն այնպես, որ այն առաջ ու ետ տանելիս մի փոքր դիմադրություն լինի: Կատարել այս վարժությունը օրական 2 անգամ քսանական անգամ:

·Բացել բերանը և ստորին ծնոտով կատարել 10 շրջանաձև շարժում՝ սկզբում սլաքի ուղղությամբ, իսկ այնուհետև՝ հակառակ:

·20-25 անգամ բարձրաձայն արտաբերել «ի» և «ու» հնչյունները՝ լարելով պարանոցի մկանները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր