Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

18 օգոս 2022 11:49

Միացյալ Նահանգները շահում է ԼՂ-ում հակամարտության սրումից.բանակցություններից անմիջապես հետո Բաքուն որոշեց սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Politros.com-ը գրում է, որ Միացյալ Նահանգները շահում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից մի քանի պատճառներով: Այդ մասին InfoBrics-ի հոդվածում գրել է ռազմական վերլուծաբան Դրագո Բոսնիչը։


Ինչպես նշել է Դրագո Բոսնիչը, հուլիսի վերջին Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններն այցելել են ԱՄՆ և հանդիպել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Թեև հանրությունը հստակորեն չգիտի, թե ինչ է քննարկվել Վաշինգտոնում այդ հանդիպումների ժամանակ, սակայն հայտնի է, որ բանակցություններից գրեթե անմիջապես հետո Բաքուն որոշել է սրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։


«Իհարկե, նախկին ԽՍՀՄ երկրներում ցանկացած սրացում բխում է Ամերիկայի նման ռազմատենչ կայսրության շահերից»,- գրված է հրապարակման մեջ։ Ըստ վերլուծաբանի ղարաբաղյան հակամարտության սրումը առաջին հերթին ձեռնտու է ԱՄՆ-ին, քանի որ Ռուսաստանը որոշակիորեն կշեղվի Ուկրաինայից։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի զարգացումը կարող է պոտենցիալ վատ անդրադառնալ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հարաբերությունների վրա, որը լավ գործընկեր է Ադրբեջանի համար, ինչպես նաև խաթարել Մոսկվայի երկարաժամկետ նպատակը, որն է ստեղծելու կայուն Եվրասիա:


Դրագո Բոսնիչը նշել է, որ եթե ԱՄՆ-ին հաջողվի ապահովել, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանն անմիջական մասնակցություն ունենա ղարաբաղյան ճգնաժամին, ապա Ռուսաստանը ևս պետք է գործի: Ռուսաստանի Դաշնության հետ միասին հակամարտությանը պետք է մասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրները։


«Ռուսաստանն իր հերթին, իհարկե, չպետք է թույլ տա որևէ փոփոխություն տարածաշրջանում առկա ստատուս-քվոյի մեջ»,- հավելել է ռազմական փորձագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր