Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

19 օգոս 2022 11:04

Այդ շինությունը հրավառ նյութի հետեւանքով չէր կարող պայթել.99 տոկոսով գիտեմ, որ հրավառ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից

News.am-ը Սուրմալուու տեղի ունեցած աղետալի պայթյունի մասին խոսել է դեպքի ականատես առևտրական Սարգիս Սարգսյանի հետ։


«Սարգիս Սարգսյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որպես առեւտրական աշխատել է մոտ 9 տարի, աշխատել է խաղալիքների տաղավարում։


News.am-ի հետ զրույցում ցավով է հիշում զոհված գործընկերներին, ասում է՝ արդեն ընտանիք էին դարձել։


«Մեզ հարազատ վայր էր, մեկս մյուսին հասնող էինք, ընտանիք էինք»,-ասում է Սարգիսը։


Անդրադառնալով ողբերգական պայթյունին՝ նա վստահեցնում է, որ այդ եռահարկ շինությունը հրավառ նյութի հետեւանքով չէր կարող պայթել.


«Չեմ կարող ասել՝ սա սարքած էր, թե ինչ-որ մեկին սա պետք էր սարքել. էս շինությունը սայլուտից չէր կարող տենց բան աներ։ Ես 99 տոկոսով գիտեմ, որ վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը տակից է տեղի ունեցել։ Սա պլան է, ուզում են ժողովրդին տարհանեն իրենց տաղավարներից, որ այստեղ շենք լինի»»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր