Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 օգոս 2022 10:49

Թե ինչու է պայթեցվել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնը.Եվգենի Միխայլովի կարծիքը

Novostivl.ru-ն գրում է, որ շատ ուժեր կարող են փորձել ի շահ իրենց օգտագործել Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգությունը:


Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։«Ողբերգությունից հետո սոցիալական ցանցերում շատ մեկնաբանների առաջին միտքը ահաբեկչությունն էր կամ նույնիսկ թուրքական բայրաքթարների հարձակումը: Ավելին, պայթյունից անմիջապես հետո բազմաթիվ տեղեկություններ եղան Երևանում տարբեր օբյեկտների ականապատման մասին, որոնցից ոչ մեկը չհաստատվեց»,–գրում են թերթերը։


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը կարծում է, որ ողբերգությունը չի հրահրել ահաբեկչական կազմակերպությունը։ Այս մասին են վկայում տեսահսկման տեսախցիկների տվյալները։ Սակայն այդ կարծիքի հետ համաձայն չէ քաղաքագետ, Հարավային Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Միխայլովը։ Նրա խոսքով դա կարող է լինել ահաբեկչություն, բայց ոչ Բաքվի կամ Անկարայի կողմից։«Չնայած պաշտոնական վարկածներին, շատ հավանական է, որ Երևանում տեղի ունեցած պայթյունը կարող էր ահաբեկչություն լինել։ Հարցն այն է, թե ինչո՞ւ: Այդ ամենի պատճառը ես կապում եմ Մոսկվայի մասնակցությամբ ստորագրված եռակողմ համաձայնագրի հետ՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ»,- ասել է փորձագետը։ Դրանից ավելի շատ կարելի է կասկածել, որ դրա պատճառն են դարձել հենց Ռուսաստանին հակադրվող ներքին ուժերը, եզրափակել է քաղաքագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր