Պատրաստ է պայթեցնել ՀՀ բոլոր գործարանները, մետրոպոլիտենի կայարանները, օդանավակայանը, նաեւ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը, կկտրի բոլոր պատգամավորների, պաշտոնյաների կոկորդը. ոստիկանություն

Ահազանգը ոստիկանությանը տրվել է օգոստոսի 16-ին։ ԱԻՆ-ին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկած այս անհայտ անձը նաեւ գրել է, որ կկտրի բոլոր պատգամավորների, պաշտոնյաների կոկորդը, եւ սա կանխելու համար իրեն պետք է փոխանցել մի քանի «բիթքոյններ»: Մեր տեղեկություններով՝ հաղորդագրությունն ԱԻՆ-ին ուղարկվել է ռուսերենով։ Փոխգնդապետի՝ ոստիկանությանը տրված հաղորդումն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի քննչական վարչություն: