Տեսանյութ.Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել. Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին          «Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար       Անհանգստացած եմ, որ այս հարցում ՌԴ-ն ու Ադրբեջանը համագործակցում են՝«Զանգեզուրի միջանցքը» Մեղրիով Նախիջևան տանող երթուղու համար    

22 օգոս 2022 12:10

Ակտիվիստ կանայք անսպասելի մերկացրել են իրենց կուրծքը Շոլցի առջեւ՝ գազի էմբարգոյի կոչ անելով

Օգոստոսի 21-ին դաշնային կառավարության բաց դռների օրվա առիթով միջոցառմանն այցելած երկու կանայք բողոքի ակցիա են կազմակերպել՝ մերկացնելով իրենց կուրծքը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ լուսանկարվելու ժամանակ, տեղեկացրել է DW-ն։

Տեղի ունեցածը պատկերող լուսանկարների շարքում երկու աղջիկ մոտեցել են Շոլցին՝ հատեղ լուսանկարվելու համար։ Երբ միջոցառմանը հրավիրված լուսանկարիչը պատրաստվել է նկարել նրանց, ակտիվիստուհիներն անսպասելի հանել են իրենց հագուստի վերին մասը։ Նրանցից մեկի կրծքին գրված էր՝ «Գազի էմբարգո հիմա»։

Կանցլերի արձագանքը բավական հանգիստ է եղել. Focus պարբերականն այն ներկայացրել է որպես «փոքր-ինչ զարմացած»։ Հենց որ աղջիկները մերկացրել են կուրծքը, նրանց անմիջապես հեռացրել են մոտակայքում գտնվող թիկնապահները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր