Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

23 օգոս 2022 12:11

«Մի հիանալի անձնավորություն է».Փաշինյանը հերթական անգամ հայտնվել է ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում

Այն, որ Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը գրեթե Իլհամ Ալիևին հավասար վարկանիշ ունի, կարծում ենք, շատերի համար գաղտնիք չէ:


Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի վաղեմի ամենահամարձակ ու անիրականանալի երազանքների իրականացնողն է, և պատահական չէ, որ նրան Ադրբեջանում այդքան բարձր են գնահատում: Նրան ուշիուշով հետևում են, գրառումները մեկնաբանում, կիսվում, և առհասարակ Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանը «մի հիանալի անձնավորություն է»:


Այսօր ևս հերթական անգամ նա հայտնվել է ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում, այս անգամ արդեն՝ պետական մարմինների աշխատակիցների:


Մասնավորապես, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության արհմիության ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի՝ այսօր իր էջում հրապարակած Անկախության հռչակագարի ընդունման օրվան նվիրված գրառման տեքստով ուղիղ բնօրինակից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր