Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

05 սեպ 2022 10:00

Այսօր ՀՀ-ում նույնիսկ որսորդական զենքի փամփուշտն է դեֆիցիտ.Ավելի լավ էր հացը տալոնով լիներ, բայց բանակը ոտքի կանգնեցնեինք

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Եթե Հայաստանն ունենար հայկական իշխանություն, այլ ոչ թե օկուպացիոն ռեժիմ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ազգի ամբողջ ռեսուրսները պիտի ուղղեր անվտանգային / պաշտպանական համակարգերը վերականգնելուն, վերազինելուն։

Հարցազրույցներում շատ եմ ասել. «Ավելի լավ էր հացը տալոնով լիներ, բայց բանակը պարտությունից հետո ոտքի կանգնեցնեինք»։

Նոյեմբերի 9-ից ասում էի, որ այդ եռակողմ հայտարարությունով նոր պատերազմի հետհաշվարկն արդեն սկսվել է, և կորցրած ամեն օրը մեր վրա շատ թանկ է նստելու։

Բայց մենք 2018-ից հայկական իշխանություն չունեինք ու շարունակում ենք չունենալ...
Այսօր՝ 44-օրյա պատերազմից համարյա 2 տարի անց աշխարհում զենքի ու զինամթերքի սուր դեֆիցիտ է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով. պահեստները դատարկվում են, գործարանները չեն հասցնում պահանջվող քանակներով զենք-զինամթերք արտադրել։

Մարդա մեկը երբ 2020 թվականի սկզբում ձեզ խաբում էր, թե Հայաստանում, իբր, «փակվել է 80-ականների զենքի խայտառակ էջը» (իրականում այդ «էջը» ո՛չ խայտառակ էր, ո՛չ փակվել էր, ո՛չ էլ կարող էր փակվել, բայց դա հիմա չքննարկենք), շատերը ոգևորված տարածում էին ու գալիս հետս կռվում, թե բա հերիք է Նիկոլին քննադատես, տե՛ս, Վրթանեսյա՛ն, մարդն ինչեր է անում բանակի համար...

Իսկ այսօր աշխարհում պահեստներից արդեն 60-ականների տանկերն ու ինքնագնաց հրետանին են հանում թե՛ սովետական, թե՛ նատօյական և ուկրաինացիներն այդ զենքին կակա են ասում։ Ռուսներն էլ պահեստներից Տ-62 տանկերն են հանում։

Եթե մենք զավթված պետություն չլինեինք, 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը պիտի զինվեինք։ Մեկ տարուց ավել ունեինք զինվելու, ծախսած ու կորցրած զենք-զինամթերքը գոնե վերականգնելու համար։

Իսկ այսօր Հայաստանում նույնիսկ որսորդական զենքի փամփուշտն է դեֆիցիտ։

Նույնիսկ եթե հենց այսօրվանից ինչ-որ հրաշքով Հայաստանում հանկարծ սկսվի բանակը վերականգնելու (երևի թե նույնիսկ ոչ թե վերականգնելու, այլ արդեն նորը ստեղծելու) գործընթաց, ընկնելու ենք երկրից երկիր, աղաչենք, որ մեզ մի քանի փամփուշտ կամ արկ վաճառեն, հերթագրվելու ենք, որ 2–3–4 տարուց գուցե հերթներս հասնի։

Փոխարենը իրար հերթ չտալով՝ գրեթե ամենօրյա ռեժիմով  փառատոններ ու համերգներ են Երևանում, ինչն ակամա սովետական մի շատ սև անեկդոտ հիշեցրեց...
[Կներեք, որ ռուսերեն եմ գրում, հայերենով իմաստը կկորի.]
Объявление в концлагере: «Сегодня вечером состоится дискотека. Пулемётчик Ганс достал два новых диска»»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր