Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

10 սեպ 2022 10:36

Դուք եք, էն ամենահետաքրքիրները՝ ե՛ւ հորինվածները, ե՛ւ չհորինվածները․․․ Ձեզ ասեմ՝ ես երբեւէ տիկին Հակոբյանին չեմ տեսել իմ կյանքում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 8-ին ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ազատվեց պաշտոնից եւ այս պահին որեւէ զբաղմունք, պաշտոն զբաղեցնելու առաջարկ չունի։ Ասում է՝ լինի էլ՝ այս պահին չեմ դիտարկի։ Զրուցել ենք նրա հետ։


- Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու ազատվեցիք պաշտոնից։


- Ինչ-որ մեկը նույն պաշտոնին անվերջ պիտի մնա՞։ Անձնական էին հարցերը։




- Կապված ՊԵԿ նախագահի՞ հետ։


- Չէ, չէ, իմ անձնական հարցերն էին․․․ Մի օր պիտի վերադառնայի, չէ՞։


- Բայց Դուք անակնկալ ազատվեցիք, չնայած 4 տարի պաշտոնավարել եք, մյուսներն արագ են փոխվում։


- Երեւի լավ եմ աշխատել, դրա համար երկար եմ մնացել։


- Գնահատե՞լ են իշխանությունները Ձեր աշխատանքը՝ Նիկոլ Փաշինյանը, Ռուստամ Բադասյանը։


- Իհարկե, ես գերագույն հարգանքի մթնոլորտում եմ աշխատել ու շատ հետաքրքիր։


- Իսկ ի՞նչ թողեցիք Ձեր հետեւից մաքսային ոլորտում, կա ե՛ւ գոհունակություն, ե՛ւ դժգոհություն՝ կապված Ձեր աշխատանքի հետ։


- Դժգոհություն, բնականաբար, պիտի լիներ։ Երբ որ փոփոխություններ ես անում, միշտ չէ, որ մարդիկ՝ ե՛ւ տնտեսվարողները, ե՛ւ աշխատակիցները, պատրաստ են։ Ինձնից հետո ամենակարեւորը, երեւի թե, թողել եմ թվայնացող մաքսային տենդենցը, որը հիմա գիտեմ, որ շարունակվում է։


- Բայց Ձեզնից առաջ էլ՝ մինչեւ 2018-ը, թվայնացման գործընթացը մեկնարկել էր, եւ ահագին բան արվել էր, նույն տերմինալների, «կանաչ ուղի», «կարմիր ուղի»։


- «Կանաչ ու կարմիր ուղին» որեւէ ղեկավարի նախաձեռնությունը չէ, ու ինքն օրենսգրքով ուղղված պահանջ է, որ ցանկացած մաքսային ծառայություն պիտի ունենա, դա ոչ մեկին չի կարելի վերագրել։ Հիմա որ ասում եք՝ բավականին բան արվել է, ի՞նչ է արվել, տեղյա՞կ եք։


- Այո, օրինակ՝ կարգոները վերացրին, դուք եկաք վերականգնեցիք որոշ մասով։


- Բայց մենք թվայնացման մասին ենք, չէ՞, խոսում։ Դուք ինձ ասում եք՝ ի՞նչ եք թողել, ես ասում եմ՝ թվայնացում, Դուք ասում եք՝ դա արդեն իսկ կար։ Հիմա ես ասում եմ՝ ո՞րն էր, որ կար։ Դա ամենակարեւորն է, որովհետեւ, երբ որ թվայնացնում ես, էդ ժամանակ դու ապահովում ես, որ տնտեսվարողը մաքսավորի հետ այլեւս չշփվի։ Դա է ամենակարեւորը։ Ու ես գիտեմ, որ էն պրոյեկտը, որ ես նախաձեռնել էի, հիմա շատ լուրջ թափով առաջ է գնում եւ մինչեւ էս տարվա վերջ ներդրված կլինի։


- Ինչո՞ւ մարդ չեն նշանակում այդ պաշտոնին, ինչպե՞ս են «յոլա գնում»։


- Տեղյակ չեմ։ Մինչեւ ինձ ո՞նց են «յոլա գնացել», էնպես էլ՝ հիմա։ Ես կարծում եմ՝ պարոն Բադասյանը լրիվ ունակ է էդ ամեն ինչը ճիշտ ղեկավարել, քանի դեռ ինձ փոխարինող չկա։


- Եթե առանց ՊԵԿ փոխնախագահի հնարավոր է «յոլա տանել», ի՞նչ իմաստ ունի այդ հաստիքը պահել։


- Այդ հարցերը, կարծում եմ, ճիշտ կլինի՝ հենց ՊԵԿ նախագահին ուղղեք։


- Խոսվում էր, որ մաքսանենգություն ու կոռուպցիա կա։


- Վահե ջան, «Հրապարակ» օրաթերթի մասին էլ են շատ բան խոսում։ Ես շատ հարցերի ուշադրություն չեմ դարձնում, որովհետեւ կարծում եմ՝ շատ տնտեսվարողների կյանքում փոփոխություններն ակնհայտ են։ Իսկ խնդիրներ, իհարկե, բոլոր տեղերում կան, եւ էդ խնդիրներին լուծում տալով՝ առաջ ենք գնում։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, եթե վերցնում եք մի համակարգ, որը լի է բազում խնդիրներով, 1 կամ 2 տարվա ընթացքում էդ ամբողջ խնդիրները պետք է ինչ-որ փայտիկով․․․ Ոչ մեկիս ձեռքը կախարդական փայտիկ չկա։ Էդ խնդիրները հօդս չեն ցնդելու, էդ խնդիրները լուծելով՝ պիտի առաջ գնանք։


- Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր ձեռքում կա (2018-ի հունիսի 7-ին՝ ԱԺ ամբիոնից)։


- Ի՞նչ եք ուզում ես էդ Ձեր ասածին պատասխանեմ։


- Լավ, իսկ պահպանո՞ւմ եք Ձեր շփումներն իշխանությունների հետ։


- Ես շատ լավ ընկերներ ունեմ գործող իշխանության մեջ, եւ, այո, իհարկե, պահպանում եմ նրանց հետ կապը։


- Շատ է գրվում, որ Դուք Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ մտերիմ հարաբերություններ ունեք, հենց նա էր նպաստել Ձեր նշանակմանը, պաշտոնավարմանը։


- Իսկ որտեղի՞ց էր խոսվում, կհիշե՞ք․․․ չորս տարի ամբողջ մամուլը դրա մասին խոսեց, եւ ոչ միայն, որտեղի՞ց էիք էդ ինֆորմացիան վերցրել։


- Այդ մի ինֆորմացիան մեր թերթը չի գրել, գոնե առաջինը չի գրել, գուցե այլ լրատվամիջոցներում գրվել է, մենք օգտվել ենք այդ հրապարակումներից։ Դուք հիմա շփում ունե՞ք Փաշինյանի կնոջ հետ, մտերմություն չե՞ք ունեցել երբեւէ։


- Այ, ուզում եմ, այ, էս հարցին չպատասխանեմ։ Ոնց որ չորս տարի գրել եք ու մտածել եք՝ Ձեր գրածը ճիշտ է,  էդպես էլ մտածեք։


- Դե, քանի որ չեք պատասխանում, մարդիկ իրավունք ունեն մտածել, որ ճիշտ է։ Ի վերջո դա մամուլի աշխատանքն է։ Ինչը որ Ձեր անձին է վերաբերում, գուցե Դուք ծանր եք տանում, բայց մի քիչ լայն նայեք հարցին,  կհասկանաք, թե ինչու է գրվել։


- Աննա Հակոբյանի ընկերուհին լինելը պատիվ է, եւ դա ընդհանրապես ծանր տանելու հարց չէ, դա մի կողմ եմ դնում ես։ Քանի որ տարատեսակ ու հետաքրքիր բաներ գրողը միայն Դուք եք, էն ամենահետաքրքիրները՝ ե՛ւ հորինվածները, ե՛ւ չհորինվածները․․․ Ձեզ ասեմ՝ ես երբեւէ տիկին Հակոբյանին չեմ տեսել իմ կյանքում, երբեւէ՝ միայն հեռուստատեսությամբ»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր