Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

16 սեպ 2022 10:00

Տեսանյութ.Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից

«Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումը խլել է 105 մարդու կյանք, տասնյակ մարդիկ վիրավորվել են, տասնյակ մարդիկ անհետ կորել են, նյութական մեծ վնաս է հասցվել քաղաքացիական բնակավայրերին և ենթակառուցվածքներին»,-  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։


Նա նշելէ, որ ավերածությունների մասշտաբները մեծ են,  նախնական տվյալներով, վնասվել է մոտ 200 տուն, որոնցից 60-ն ամբողջությամբ ավերվել է։


«Մի քանի օր անընդմեջ Հայաստանի մի շարք խիտ բնակեցված տարածքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Սոթքը ենթարկվում էին ուժեղ գնդակոծության։ Ըստ վերջին հաղորդագրությունների, հարձակման հետևանքով Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց ձորում տեղահանվել է առնվազն 2756 մարդ, այդ թվում՝ 370 երեխա և 55 հաշմանդամ։


Ադրբեջանը գերեվարել է առնվազն 7 հայի, բայց նրանց թիվը կարող է ավելին լինել»,- ասել է նա։


Մհեր Մարգարյանը նշել է, որ Ջերմուկ հանգստավայրի գնդակոծությունը, որը բացարձակապես ռազմական թիրախ չէ, ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն, ինչպես Կեչուտի ջրամբարի վրա հարձակումները, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների մարդկանց և շրջակա միջավայրի համար։


Նա ասել է, որ տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին. «Այս պահին տեղեկություններ կան, որ վտանգված է փխրուն հրադադարը, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական հարձակումը՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը Նախիջևանի ուղղությամբ՝ իր անօրինական նկրտումները իրականացնելու և Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր