Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

16 սեպ 2022 12:51

Այսօր երկուսն էլ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Մոսկվային խաբում են.Ռուսաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն

Iarex.ru-ն գրում է, որ Բաքուն և Երևանը մեղադրանքներ են փոխանակել լայնածավալ սադրանքների (հարձակողական փորձերի) և սահմանամերձ շրջանների գնդակոծման համար։ Ի՞նչ սպասել դրանից: Ադրբեջանա-հայկական հակամարտության ներկայիս սրումը լուրջ դարան է Ռուսաստանի համար: Սրացումը սպառնում է ռուսական շահերին Անդրկովկասում և Կասպից ծովում, իսկ դրա զարգացումը կարող է հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դիրքերի վրա։


Մոսկվան, սակայն, այլևս Անդրկովկասում ինչ-որ բան հիմնովին փոխելու ընդունակ ուժի կարգավիճակում չէ։ Ռուսաստանը նախաձեռնությունն այդ տարածաշրջանում բավական զգալի ժամանակ առաջ կորցրել է առաջին հերթին սեփական գործողությունների, բայց նաև թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական վերնախավերի հակառուսական դիրքորոշումների արդյունքում։


Այո՛, այդ երկրներում դեռևս կան գործիչներ, որոնք Ռուսաստանին համարում են կարևոր գործընկեր, ում հետ պետք է ճիշտ գործեր վարել, բայց այդ երկրների վերնախավերի ճնշող մեծամասնությունը Ռուսաստանին նայում է զուտ սպառողական տեսանկյունից։ Ադրբեջանը Հայաստանից շատ ավելի էական ներուժ ունենալու շնորհիվ և գործելով լոբբիստական ​​և այլ մեթոդներով՝ հաջողացրել է քաղաքական ամուր հիմքեր ստեղծել Ռուսաստանը սեփական «սպառման» օգտագործելու համար, ինչը Հայաստանը չի կարողացել անել։


Բայց այսօր երկուսն էլ Մոսկվային խաբում են։ Երևանը մշտապես հավակնում է իրեն ներկայացնել Ռուսաստանի հավատարիմ դաշնակից, բայց բոլորս գիտենք, թե որքանով է այդ երկիրը ենթակա բրիտանական, ամերիկյան և ֆրանսիական ազդեցությանը։ Ավելին, Երևանն այդ ազդեցությունն է փնտրում է, և ուզում է դա։ Ըստ այդմ, այդ ազդեցությունը մեծանում է, և այն խոսակցությունը, որ այն չէր ավելանա, եթե Մոսկվան «ամբողջովին անցներ Հայաստանի կողմը», միայն խոսակցություն է, ինչպես ասում են «ի օգուտ աղքատների»։ Այդ ազդեցությունն այնպիսին է, որ ներկայիս հայաստանյան քաղաքական վերնախավի պայմաններում այն ​​պարզապես չի կարող չավելանալ։


Ադրբեջանի դեպքում ևս առկա է Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի ազդեցությունը, բայց ոչ այնքան կարևոր, որքան Հայաստանի դեպքում։ Թուրք-ադրբեջանական միությունն այդ տարածաշրջանում այնպիսի հզորություն է ձեռք բերել, որ կարող է գործել ինքնուրույն՝ ելնելով իր շահերից և անտեսելով արտաքին ուղենիշները։ Անդրկովկասում նրա նպատակները թշնամական են Ռուսաստանի համար, դա հասկանալի է, և եթե ռուսատյացության այդ ողջ արմատավորումով, որի առկայությունը Ադրբեջանում նշում են դիտորդները, Կրեմլը՝ չնայած անգլո-սաքսոնների հակազդեցությանը, այնուամենայնիվ կարողացավ շահագրգռել Բաքվին մասնակցել դեպի Իրան մուտքով Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի  ստեղծմանը, և դա արդեն մեծ պլյուս է Ռուսաստանի համար։


Ադրբեջանը, ըստ ամենայնի, ձգտելու է Հայաստանի ամբողջական կապիտուլյացիային։ Արդյո՞ք ռուսները այնտեղ որևէ մեկին պետք է փրկեն, դա մեծ հարց է: Մենք բոլորս հիշում ենք, որ Երևանը հրաժարվեց լիովին մոբիլիզացվել ի պաշտպանություն Ստեփանակերտի 2020 թվականին Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձի ժամանակ։ Ադրբեջանը այն ժամանակ շատ օրենքներ խախտեց, բայց միջազգային իրավունքը վաղուց է խախտվել ՆԱՏՕ-ի կողմից, ինչը նշանակում է, որ պետք է քո ժողովրդին պաշտպանես քո ողջ ուժով և առկա բոլոր միջոցներով։ Երևանը դա չարեց, ինչը Բաքվին հիմք տվեց ենթադրելու, որ Հայաստանի ամբողջական կապիտուլյացիան հեռու չէ։ Իսկ Հայաստանը ոչ միայն ոչինչ չի արել, այլ նաև չի անում, և փաստացի պաշտոնապես հայտարարել է ԼՂ-ի հետագա պաշտպանությունից հրաժարվելու մասին և ճանաչել է Ադրբեջանին այն սահմաններում, որտեղ նա տեսնում է իրեն։


Միայն նոր մուտքը Ռուսաստանի կազմ կարող էր փրկել Հայաստանին կապիտուլյացիայից, սակայն նման որոշումն արդեն ժամանակավրեպ է, ներկայումս չկա վստահություն, որ ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը կհամաձայնվի դրան։ Այս պահին Ռուսաստանը, հավանաբար, ի վիճակի չէ զարգացնելու ևս մեկ հեռավոր և, ընդգծում եմ դա, խոստովանենք, որ հիմնականում անբարյացակամ տրամադրված տարածք: Դրան կարելի է ավելացնել, որ Ռուսաստանը հիմա էլ, անկասկած, երկրորդ հայրական տունն է շատ ավելի մեծ թվով հայերի համար, քան նրանք, որոնք ապրում են Հայաստանում։


Հայտնի է, թե որոնք են այժմ Ռուսաստանի առաջնահերթ խնդիրները, և գլխավոր մտահոգության խնդիրն այն է, որը պետք է թույլ չտալ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին շեղել երկիրը թե՛ քաղաքական, թե՛ ռեսուրսների առումով հիմնական խնդրի լուծումից։ Իհարկե, հնարավոր է որոշել և վերադառնալ անդրկովկասյան գործերին։ Բայց միգուցե՞, այնուամենայնիվ, Հայաստանն ինքը արթնանա իր թմբիրից, և ոչ թե օգնության խնդրանքով դիմի Արևմուտքին, այսինքն նրան, ով հասցրել է իրեն ներկայիս վիճակին, այլ պաշտպանվելու պատրաստակամություն հայտնի և ցուցաբերի այն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր