Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

19 սեպ 2022 16:35

Կարծում եմ՝ «սիրելի» երկրիդ վրա լափ լցնելը «իսկական հայրենասիրություն է». Տիմատին հեգնել է Պուգաչովային

Ռեփ-արտիստ Տիմատին (Տիմուր Յունուսով) խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի՝ ՌԴ արդարադատության նախարարություն ուղղված վերջին դիմումի մասին, որում երգչուհին խնդրում է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել։


«Ինստագրամ» սոցիալական ցանցում Պուգաչովայի գրառման տակ նա մեկնաբանություն է թողել;


«Կարծում եմ, որ «սիրելի» երկրիդ վրա լափ լցնելը և եվրոպական փոքր դահլիճներում մի խումբ ներգաղթյալների հետ նրա քաղաքական որոշումների ու վեկտորի վրա ծիծաղելը իսկական արժանապատվություն և հայրենասիրություն է», - հեգնանքով գրել է Տիմատին։


Նա նաև նշել է, որ Պուգաչովայի ամուսինը՝ հումորիստ Մաքսիմ Գալկինը, որը վերջերս ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ, հայտնի է դարձել հենց դաշնային հեռուստաալիքում իր աշխատանքի շնորհիվ։


REGNUM-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 18-ին Ալլա Պուգաչովան հրապարակավ դիմել է Արդարադատության նախարարություն՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու խնդրանքով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը ներառվել է օտարերկրյա գործակալ ճանաչված անձանց ցուցակում։


Հայտնի է,  որ աստղային զույգը դեմ է Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողությանն ու իր դիրքորոշումը հրապարակավ հայտնել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր