Կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել       Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում    

24 սեպ 2022 13:03

Տեսանյութ. Էս ո՞ւր եք փախնում, չեք էլ ամաչում. Ինչ է կատարվում Լարսում

Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Սանամյանը տեսանյութ է տարածել վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետից. ռուսական կողմում կուտակված ավտոմեքենաների ու բեռնատարների հերթը հասնում է մի քանի կիլոմետրի:
***
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում՝ ռուսական կողմում, 03:00-ից երկու ուղղությամբ էլ երթևեկությունը կաթվածահար վիճակում է․ այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է odishinews.ge լրատվականը:

Նշվում է, որ ժամը 03:00-ից մինչև այս պահը հերթում եղած քաղաքացիները ոչ մի քայլ առաջ չեն շարժվել:

Ըստ առկա տեղեկությունների, վրացական կողմում հերթեր չկան. անցակետն աշխատում է, բաց է, բայց ոչ մեկի չեն ընդունում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Առավոտյան համացանցում տարածված տեսանյութում երևում են ռուսական կողմում կուտակված հսկայական հերթերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր