Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

04 հոկ 2022 10:49

Հայաստանը կարող է էկզիստենցիալ սպառնալիքի բախվել․ Տարածաշրջանից ՌԴ-ի զգալի հեռանալը լարվածության նոր աղբյուր է ստեղծում․Հունաստանի ԱԳ նախարար

Երեւանի եւ Բաքվի հարաբերություններում լարվածությունը կարող է վերածվել էկզիստենցիալ սպառնալիքի Հայաստանի համար։ Այս մասին Proto Thema's-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։

«Իրավիճակը բարդ է։ Տարածաշրջանից Ռուսաստանի զգալի հեռանալը լարվածության նոր աղբյուր է ստեղծում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Լարվածություն, որը կարող է արագ վերածվել էկզիստենցիալ սպառնալիքի Հայաստանի համար։

Այս խնդիրները պետք է հաջորդաբար լուծվեն: Միաժամանակ, պետք է հստակ հասկացնել, որ միջազգային իրավունքից շեղումները անհապաղ հետեւանքներ կունենան։ Ես մտադիր եմ այս հարցերը բարձրացնել եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների հետ իմ շփումներում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր