ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը          Տեսանյութ.Սո՛ւս մնացեք, հիմար բաներով դուք եք խաբել այս տարիների ընթացքում․ Լևոն Քոչարյան       Պահանջում ենք անհապաղ հրապարակել Խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը    

07 հոկ 2022 11:49

Տեսանյութ. ԻՆչու արագի մեջ սկսեցին մաքրել թելեգրամյան ալիքներից. Ադրբեջանը կեղծ է որակել հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում մանրամասներ է հայտնել Ադրբեջանի զինծառայողների կողմից հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութի մասին․ «Այս տեսանյութը բնորոշ է իրենց հատուկ պատրաստված ջոկատներին։
 
Հենց այդ ջոկատներն են, որ թե՛ 44-օրյայի, թե՛ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ժամանակ հայ զինծառայողների մարմինները խոշտանգել են, նաև կին զինծառայողների մարմիններն են խոշտանգել։ Բացառիկ էր այն ցինիզմը, որ արագությամբ սկսեցին մաքրել այդ տեսանյութերն իրենց «Թելեգրամ»-ի ալիքներից։ Իրենց Գլխավոր դատախազության հայտարարությունից հասկանալի էր, որ իրենք ունեն որոշում՝ տեսանյութը որակել կեղծ»։

Խոսելով այն մասին, թե արդյոք հանցագործությունը կատարած անձանց նկատմամբ իրավական հետևանքներ կլինե՞ն, ՄԻՊ-ն ասել է․ «Չպետք է միամիտ լինել, թե Ադրբեջանն էֆեկտիվ քննություն է իրականացնելու։ 2020 թ․-ին պատերազմական հանցագործություն կատարած անձանց նկատմամբ 11 քրեական գործ էր հարուցվել Ադրբեջանում։ Մենք հետևեցինք այդ պրոցեսներին, և տեսանք, որ ուղղակի 1-2 հոգի տնային կալանքի են արժանանում։ Ինչպե՞ս կարող է պատերազմական հանցագործության մեջ մեղադրվող անձը տնային կալանքի արժանանալ։
 
Ադրբեջանը շղարշ է ներկայացնում միջազգային հանրությանը, որ հարուցվել են ինչ-որ մի թվով քրեական գործեր։ Մտահոգիչն այն է, որ այդ անձինք ամիսներ անց Ադրբեջանի ՊՆ-ի էջում նկարագրվում են պարգևատրված, մեդալ ստացած»։

Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր