Դուրս եկանք, մենք դեռ առերեսվելու ենք ռուսական արձագանքին՝ դրանից բխող հետևանքերով.Ռեգիոնում անխուսափելի է լինելու մեծ պատերազմը...
ՀՀ-ին պատվիրակվել է դուրս գալ ռուսական անվտանգային ազդեցության գոտուց ամեն գնով, և դա արվեց: Իհարկե մենք դեռ առերեսվելու ենք ռուսական արձագանքին՝ դրանից բխող հետևանքերով: Անդրադառնալով Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին ՝ այդ մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Երկու օր առաջ գրել էի, որ «էս ....-ը ստորագրեց»: Շատերդ մտքում չէիք ուզում հավատալ, չնայած հասկանում էիք, որ օրերի հարց է: Մյուսներին ամենից շատ գիշերը էդ մտքից չքնելն էր «անհանգստացրել»)). ոչինչ 4 տարի ես չեմ քնել, մի գիշեր էլ դուք մի քնեք: Այսօր առավոտյան այդ նույն լուրը խիստ դիվանագիտորեն ձևակերպված պաշտոնապես հաստատվեց: Իմ խնդիրը առաջինը ասելը չէր, ես լրագրողական՝ առաջինը լինելու մոլագարությամբ չեմ տառապում, կամ ուշադրության կենտրոնում լինելը չէր, էդ տարիքում չեմ ու երբևէ չեմ էլ եղել. խնդիրը փաստն էր, որ հասանելի էր դարձել ու կապված էր մեր՝ առաջիկա մի քանի տասնամյակում գերի դառնալու հետ էր:
Ասեմ, որ պայմանագիրը ամեն գնով պետք է կնքվեր հոկտեմբերի 5-6-ից ոչ ուշ, քանի որ կար վերջնագիր. ի դեպ, դրա մասին շատ լավ տեղյակ էր նաև Լ.Տ-Պետրոսյանը ու հավանաբար ոչ միայն նա:
Տեղի ունեցող դիվանագիտական պրոցեսները, որոնք իրողություն դարձան Ժնևում, իրավիճակ ստեղծվեցին, որ Պրահայի հանդիպումը կայանա, ու սա նաև Էրդողանի հետ հանդիպի: Դրա համար էր Միրզոյան Արոն երեկոյան մի քանի անգամ զանգում Երևան ճշտելու պայմանագրի այս կամ այն կետի մասով իր ղեկավարի մոտեցումները, (այն պայմանագրի, որը, ըստ կողմերի, իբր դեռ չի մշակվել, կամ նախամշակվել է): Իսկ վերջում, տեղեկանալով, որ պայմանագրի այդ տեսքը, ինչ ստացել էին, իր ղեկավարի համար ընդունելի է, նաև հավաստիացում ստացավ, որ ստորագրելու են և դա փոխանցեց ամերիկյան կողմին ու Բայրամովին:
Պրահայում ամեն բան շատ տեսանելի էր, ինչպես է սա հրապարակային, եվրոպական քավորությամբ հանձնում երկիրը, իսկ գայլերը հրճվում էին: Իրականում ունենալով առաջնահերթ սեփական անվտանգության երաշխիքների խնդիր՝ սա ամեն բան տվեց, որ հիմա արդեն թուրքական հովանու ներքո լինի լիարժեք. չզարմանաք, եթե ՊՊԾ-ում օտարախոս մարդիկ հայտնվեն, եթե թուրքական հետախուզական կառույցները արդեն հրապարակայնորեն աշխատեն երկրում. ես, իհարկե մի քիչ առաջ եմ ընկնում, բայց հավատացեք իրական քաղաքականությունը քիչ աղերս է ունենում մեդիաների առաջ արվող շատ ու շատ ելույթների հետ:
Ինչևէ. ՀՀ-ին պատվիրակվել է դուրս գալ ռուսական անվտանգային ազդեցության գոտուց ամեն գնով, և դա արվեց: Իհարկե մենք դեռ առերեսվելու ենք ռուսական արձագանքին՝ դրանից բխող հետևանքերով. իսկ քարոզիչները ամեն բանում մեղադրելու են ռուսներին ու տևական քարոզչական արշավները նաև դրա նախապատրաստմանն էին ուղղված:
Հա, ի դեպ, կարծեմ այսօր Վ.Վ Պուտինի տարեդարձն է և սա պիտի գնա, եթե չի փոշմանել:
Եթե կարծում եք, սրանով ամեն բան ավարտվել է, կարծում եմ՝ ոչ. ավարտվեց առաջին արարը:
Ռեգիոնում անխուսափելի է լինելու մեծ պատերազմը, ու այն կջնջի բազմաթիվ հին ու նոր պայմանավորվածություններ ու կձևի ռեգիոնի քարտեզը:
Ու մի բան միշտ հիշեք 2018-ից հայ լինելը ու մնալը քաղաքական ընտրություն էր՝ արժանապատիվի ու անբարոյի միջև ընտրություն: Մեր մի մասը ճիշտ ընտրություն կատարեց.»