Ռուսական զորքերը Ուկրաինայի օկուպացված տարածքներ են բերել իրանցի հրահանգիչների, որոնք վերահսկում են անօդաչու թռչող սարքերի արձակումը քաղաքացիական օբյեկտների վրա

Ըստ ազգային դիմադրության ուկրաինական կենտրոնի փորձագետների՝ ռուսական զորքերը Ղրիմի և Խերսոնի շրջան են բերել իրանցի հրահանգիչների։
Նրանց ստույգ թիվը հայտնի չէ: Կենտրոնում նշել են, որ իրանցի հրահանգիչներն ուղղակիորեն վերահսկում են անօդաչու թռչող սարքերի արձակումը Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների վրա, այդ թվում՝ Նիկոլաևի և Օդեսայի շրջաններում։ ISW-ն նշում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հավանաբար, իրանական անօդաչու թռչող սարքերի հիմնական օպերատորն է, ուստի իրանցի հրահանգիչները, ամենայն հավանականությամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցներ են կամ փոխկապակցված անձինք։