Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

18 հոկ 2022 14:29

Իրենք դարանակալել, սպասում էին ինձ, հնարվոր է սպանելու մտադրություն ունեին․ Էդգար Ղազարյանը՝ իրեն ծեծի ենթարկելու մասին

Գլխիս շրջանում կար են դրել, հարվածների հետևանքով վնասվածքներ կային, բժիշկներն ասում են՝ նորմալ է, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա։ Այս մասին հիվանդանոցի բակում լրագրողնեի հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ում առավոտյան երկու երիտասարդ ծեծի են ենթարկել իրենց շենքի բակում։

«Դեպքը տեղի է ունեցել մեր շենքի բակում, իրենք դարանակալել, սպասում էին ինձ, վարսավիրանոցից վերադառնում էի տուն, շենքի մոտ ինձ վրա հարձակվեցին երկու հոգի ու առանց խոսելու, հայհոյանքներով, տարբեր տեղերից հարվածեցին ինձ, չհասցրեցի դիմադրություն ցույց տալ, հարվածները հասցնում էին հիմնականում գլխիս շրջանում։ Կարծում եմ, հնարվոր է սպանելու մտադրություն ունեին, որովետև երբ անշարժացա, այդ ժամանակ միայն գնացին։ Ինչից հետո անծանոթ մեկը, ով մոտեցավ ու  ճանաչեց ինձ, մեքենայով բերեց հիվանդանոց»,- ասաց Ղազարյանը։

Քաղաքական գործիչը վստահ է, որ տեղի ունեցածը կապված է իր քաղաքական գործունեության հետ։

«Ինքս անձնական, կենցաղային խնդիրներ չունեմ որևէ մեկի հետ, ակնհայտ է, որ սա բացառապես իմ քաղաքական գործունեությամբ է պայմանավորված։ Վերջին շրջանում հիմնականում կեղծ օգտահաշիվներից ես ստացել եմ սպառնալիքներ,  վստահ եմ, որ իշխանությունների պատվերն  է և ֆիզիկապես ոչնչացնելու մտադրություն ունեին։ Ծեծողները երիտասարդներ էին մինչև 30 տարեկան, մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում, որ Փաշինյանը լիներ, կարծում եմ, որ ինքը պատվիրել է»,- ասաց նա։

Հարցին՝ շարունակելո՞ւ է իր ակտիվ ընդդիմադիր գործունեությունը, Ղազարյանը պատասխանեց, որ այժմ ավելի ակտիվ է է իրականացնելու իր գործունեությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր