Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

21 հոկ 2022 16:55

Տեսանյութ.Ահա թե ինչու է Իրանը շտապում.Իրանը մեր բնական դաշնակիցն է՝ Սյունիքը պահելու համար,Իրանը կարող է տապալել Ադրբեջանը՝ որպես քաղաքական միավոր

«Հայկական նախագծի» համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանը 168.am-ի եթերում շեշտել է, որ Իրանն արագացնում է Կապանում հյուպատոսության բացումը, որովհետև Վրաստանից Հայաստան են եկել ԵՄ քաղաքացիական դիտորդներ, որոնք ցանկացած պահի կարող են իրականացնել նաև հետախուզական գործունեություն՝ ընդդեմ Իրանի և Ռուսաստանի․ «Իրանը պատրաստ չէ իր սահմանին ունենալ այնպիսի դիտորդներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներից են, ուստի կոշտ է արձագանքում ԵՄ դիտորդների տեղակայմանը։ Այդ դիտորդները պարտավոր են տիրապետել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազգային ռազմավարություններին և լինել ռուսական և ՆԱՏՕ-ական ռազմամթերքի մասնագետներ, ինչը նշանակում է, որ նրանք կարող են իրականացնել հետախուզական գործառույթ, այդ պատճառով Իրանը բաց հայտարարել է՝ ԵՄ դիտորդների տեղակայումը ՀՀ հետ սահմանին իրենց համար անընդունելի է... Այդ դիտորդների որևէ արձանագրում չի կարող դառնալ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիմք»,- նշել է Մելքոնյանը։


Խոսելով Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին՝ Մելքոնյանը շեշտել է, որ դրան դեմ է ԱՄՆ-ը, որը վերջին շրջանում ակտիվացել է՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ջատագով․ «Իրանը մեր բնական դաշնակիցն է՝ Սյունիքը պահելու համար, հետևապես, եթե այս իշխանությունը չի ցանկանում Սյունիքը պահել, ինչն անելու է Իրանը, դա նշանակում է, որ այս դե ֆակտո իշխանությունն Իրանը դարձնելու է մեզ թշնամի։ Պետք է գիտակցել՝ Իրանը կարող է տապալել Ադրբեջանը՝ որպես քաղաքական միավոր, և վերցնել Նախիջևանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր