Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

22 հոկ 2022 15:20

Մփյուռքին որպես «կթու կով» վերաբերվելու վատ ավանդույթ է ձևավորվել, նրանց կապն այսօր գործնականում խափանված է

Հայաստանը կորցրել է սփյուռքի ռեսուրսը հօգուտ պետության շահերի օգտագործելու հնարավորությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Նրա խոսքով` սփյուռքին որպես «կթու կով» վերաբերվելու վատ ավանդույթ է ձևավորվել, որի արդյունքում աշխարհի գրեթե 110 երկրներում հայկական համայնքներ ունենալով հանդերձ` Հայաստանի հետ դրանց կապն այսօր գործնականում խափանված է։ Մինչդեռ, ըստ Աբրահամյանի, սփյուռքից եկած բարերարներին շատ բան հարկավոր չէ, ընդամենը` հարգանք ու երախտագիտություն։
«Արտասահմանում գտնվող մեր հայրենակիցներից շատերը ՀՀ անձնագրեր ունեն, կարելի էր կոչ անել, որ յուրաքանչյուր անձնագրի համար պայմանականորեն 10 դոլար նվիրաբերեն, բայց այսօր քչերն են նույնիսկ այս 10 դոլարը տալու»,- ասում է նա։
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել իրավիճակը փոխելու, մասնավորապես Սփյուռքի համագումար ստեղծելու նախաձեռնությամբ, որի կազմում կլինի բարեգործական հիմնադրամ` բացառապես Հայաստանից դուրս նվիրատվություններ ընդունելու գործառույթով։
Աբրահամյանն առաջարկում է նաև Սփյուռքի օր սահմանել, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն կստեղծի երախտիք մատուցել արտասահմանում ապրող հայերին, ովքեր հոգ են տանում Հայաստանի մասին։ Նույն նպատակին կարող էր ծառայել նաև այգի ստեղծելը, որտեղ հայ բարերարների անունները կհավերժացվեն «ոսկե տառերով»։
Նրա կարծիքով` այս ամենը կարող է չեզոքացնել Հայաստանի ղեկավարությունից սփյուռքի հիասթափությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր