Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

27 հոկ 2022 13:58

Հայաստանը ռուսների շրջանում ամանորյա տոների համար ամենապահանջված երկրներից է

Ըստ «OneTwoTrip»-ի՝ ռուսաստանցիների համար ամենապահանջված երկիրն ամանորյա արձակուրդների համար՝ Թաիլանդն է։ Ձմեռային արձակուրդների համար այնտեղ ամրագրումների տեսակարար կշիռը հասնում է 15 տոկոսի։


Երկրորդ տեղում Վիետնամն է, ուր նախատեսում է մեկնել զբոսաշրջիկների 11 տոկոսը։ Լավագույն եռյակը եզրափակում է Ղազախստանը, ուր մտադիր է այցելել յուրաքանչյուր տասներորդ ճանապարհորդը։


Ամենահայտնի երթուղիների հնգյակում ներառված են նաև Թուրքիան և Ուզբեկստանը, որտեղ կթռչեն զբոսաշրջիկների 6-8 տոկոսը: 
 
Ինդոնեզիայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում օգտատերերի 5,5 տոկոսը, ԱՄԷ-ի ու Իսրայելի՝ չորս տոկոսը։ 
 
Ծառայության հաճախորդների երեք տոկոսը պլանավորում է մեկնել Սերբիա և Հայաստան, իսկ երկու տոկոսը՝ Շրի Լանկա և Սեյշելներ։
 
Նշվում է, որ մեկ տարի առաջ՝ նույն ժամանակահատվածում, ամանորյա տոների ամենահայտնի ուղղություններից էին Թուրքիան, Հայաստանը, Մոլդովան, Հունգարիան, Վրաստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Չեխիան և Մալդիվները։
 
«OneTwoTrip»-ի մասնագետները ամրագրումների տվյալները վերլուծել են այս տարվա դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր