Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

28 հոկ 2022 12:10

Ուզում են ռուսներին «քշել» ու մնալ թուրքերի տիրապետության տա՞կ․Ռուսաստանը պետք է, որ չհամաձայնվի Վաշինգտոնյան ծրագրին

Վլադիմիր Պուտինը երեկ Արցախի հարցի վերաբերյալ ասաց մի բան, որը այս կամ այն կերպ հնչել էր և նորություն չէր։ Այս մասին «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» խորագրով կլոր սեղան քննարկմանը ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։


«Այսինքն բոլոր բանակցությունների ժամանակ խոսքը գնում էր Արցախի անկախության դիմաց տարածքներ հանձնելու մասին։ Ռուսական ծրագրում նշվում է, որ Արցախի հարցը այժմ չի քննարկվում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը չի հրաժարվում հարցի հետագա քննարկումից, որը ես համարում եմ դրական»,- ասաց Մանուկյանը։


Հարցին՝ հոկտեմբերի 31-ին սպասվող եռակողմ հանդիպման ժամանակ հնարավոր է, որ ռուսական կողմը առաջարկի Վաշինգտոնյան տարբերակից առաջարկվող մեկ այլ ծրագիր, Մանուկյանն ասաց․


«Դիրքորոշումները շատ պարզ են, եթե խորանաք Միացյալ նահանգների և Ռուսաստանի շահերի ու նպատակների մեջ, ապա այդ շահերը ճանաչելով՝ Ռուսաստանը պետք է, որ չհամաձայնվի Վաշինգտոնյան ծրագրին։ Հայաստանում հակառուսական քարոզչության տրամաբանությամբ Ռուսաստանը Հայաստանի համար վստահելի գործընկեր չէ, քանի որ ընկերացել է Ադրբեջանի հետ ու անտրամաբանական հետևություն են անում, որ Ռուսաստանին պետք քշել այստեղից դուրս։ Այդ դեպքում մնում ես մենակ այդ թշնամիների դեմ։ Ասում են՝ Արևմուտքը կգա և այդ տեղը կզբաղեցնի, բայց Արևմուտքն է իր հերթին շահագրգռված է թուրքական շահեր առաջ տանելով։


Մանուկյանը նշեց, որ Թուրքիան մեծ հավակնություններ ունի տարածաշրջանի հետ կապված և ուշ, թե շուտ նրա շահերը բախվելու են Ռուսաստանի հետ։


«Արևմուտքին տարածաշրջանը այնքան չի հետաքրքրում, որքան Ռուսատանին․, ստացվում է, որ դու քշում ես ռուսներին և մնում թուրքերի տիրապետության տակ»,- ասաց Վազգեն Մանուկյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր