Մի՞թե իշխանության վախն այնքան մեծ է Ադրբեջանից, որ ոչ միայն չեն այցելում Արցախ, այլեւ այցելելիս էլ փորձում են գաղտնի պահել.«Հրապարակ»

Մենք տեղեկացանք, որ Հայաստանից այդ միջոցառմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն այդ մասին ոչինչ չեն հաղորդել, այն դեպքում, երբ ՔՊ-ականները նույնիսկ տնից աշխատանքի եւ աշխատանքից տուն գնալն են լուսաբանում։
Նոյեմբերի 2-ին ԱԻՆ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Փամբուխչյանը մասնակցել է Արցախում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հարցին, թե ինչու այդ մասին չեն հաղորդել, պատասխանեց, թե շուտով հայտարարություն կտարածեն։ Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ միջոցառումից 5 օր է անցել․ ո՛չ ԱԻՆ-ի ֆեյսբուքյան էջում, ո՛չ պաշտոնական կայքում եւ ո՛չ էլ նախարար Փամբուխչյանի պաշտոնական էջում այդ այցի մասին որեւէ հիշատակում չկա։
Արձանագրենք, որ այս իշխանությունների վախն Ադրբեջանից այնքան մեծ է, որ ոչ միայն չեն այցելում Արցախ, այլեւ այցելելիս էլ փորձում են գաղտնի պահել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում