Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

07 նոյ 2022 12:09

«Սոչիի հայտարարությունում շատ կարևոր արձանագրում կա». Ռուբեն Ռուբինյան

Մեկ շաբաթ առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում վերահաստատվեց Պրահայի քառակողմ հայտարարության այն հատվածը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի պայմանագրի և պրոտոկոլների հիման վրա, ինչը կարևոր փաստ է։ «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։


«Սա շատ կարևոր է հայկական կողմի համար, որովհետև նաև ֆիքսում է, որ դելիմիտացիան երկու երկրների միջև պետք է տեղի ունենա այս հիմքով»,- ընդգծել է Ռուբինյանը՝ հավելելով.- «Հիշում եք, որ Ադրբեջանից մինչ այս հնչում էին որոշակի ապակառուցողական հայտարարություններ ինչ-որ պատմական քարտեզներով, կամ ինչ-որ անհայտ քարտեզներով դելիմիատիացիա անելու մասին, և այս երկու հայտարարություններով՝ Պրահայի և Սոչիի, ֆիքսվում է, որ կա սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև, և դա նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանն է, և այդ հիմքով պետք է տեղի ունենա դելիմիտացիան»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր