ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»          Փաշինյանը դիվոտել է. եւս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

11 նոյ 2022 10:00

Պրոֆեսիոնալիզմի պակա՞ս, թե... պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ոչինչ չի անում, գործունեության ժամկետն էլ սպառվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տևական ժամանակ է՝ նիստեր չի անում և մարդկանց չի հրավիրում՝ լսելու, բացահայտումներ անելու:

Բանն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանձնաժողովին մեծ թվով փաստաթղթեր է ուղարկել, որոնք ուսումնասիրման ենթակա են: Եվ հենց դա է պատճառը, որ տևական ժամանակ է՝ նիստեր չեն հրավիրվում, քանի որ հանձնաժողովի փորձագետները չեն հասցրել այդքան մեծ ծավալի փաստաթղթերն ուսումնասիրել հետագա գործընթացները կազմակերպելու համար: Մյուս կողմից՝ նկատենք, որ այստեղ խնդիրը ոչ միայն ժամանակն է, այլև այդ հանձնաժողովի անդամների և փորձագետների պրոֆեսիոնալիզմը, քանի որ հանձնաժողովը կառուցված է բացառապես իշխանության անդամներից, իսկ իշխանական գործիչները իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով վաղուց են հայտնի:

Ու թեև տևական ժամանակ է՝ ոչինչ չի արվում, այնուամենայնիվ, հանձնաժողովի գործունեության ժամկետն է սպառվում: Իհարկե, մի անգամ այդ ժամկետը վեց ամսով երկարաձգվել է և, ըստ էության, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործողության ժամկետի ավարտին քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը 5 ամիս: Ի՞նչ կհասցնեն պարզել այդ ժամանակում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր